Հայ զինծառայողի սպանության դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել
SocietyՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վարույթում հարուցվել է քրեական գործ՝ հակառակորդի կողմից հայ զինծառայողի սպանության դեպքի առթիվ։
Ինչպես հաղորդեցին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ
կապերի բաժնից, օգոտոսի 12-ին ` ժամը 12:30-ի սահմաններում, &nbs p;Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի (ՊԲ) արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի կողմից արձակված գնդակից գլխի շրջանում մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող Կարեն Պարույրի Հովհաննիսյանը:
Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետով։
Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ զինծառայողի մահվան հանգամանքների բազմակողմանի և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ: