Իրեր, որոնք ամենից հաճախ են մոռանում վերցնել հանգստի մեկնելիս
LifestyleBlognews.am-ը գրում է.
Բրիտանական Fairfx ընկերությունը անցկացրել է հետազոտություն՝ պարզելու, թե ինչ իրեր են զբոսաշջրիկները մոռանում իրենց հետ վերցնել հանգստի մեկնելիս: Այս մասին հայտնում է travel.rambler.ru-ն:
Հարցումը, որին մասնակցել է ավելի քան 2000 մարդ, ցույց է տվել, որ ամենից հաճախ մարդիկ տանն են թողնում լիցքավորման սարքը: Լիցքավորիչը մոռանում է 16-24 տարեկան բրիտանացի զբոսաշրջիկների 16%-ը:
Պարզվել է նաև, որ ամեն 20-րդը տանն է թողել բժշկական դեղամիջոցները, 2%-ը՝ անձնագիրը: Բացի դրանից՝ հարցվածների 1%-ը մոռացել է վերցնել ճամպրուկը, 2%-ը՝ տպել վայրէջքի տոմսը:
Նշվում է, որ 16-24 տարեկան զբոսաշրջիկները կրկնակի հաճախ են իրեր մոռացել, քան 55 տարեկանից մեծերը: Երիտասարդների միայն 34%-ը երբեք ոչինչ չի մոռացել տանը: Իսկ 55 տարեկանից մեծ հարցվածների 73%-ը հայտնել է, որ վերցրել են ցուցակում նշված բոլոր իրերը:
Այլ հետաքրքիր հետազոտություններ ցույց են տվել, որ տղամարդիկ և կանայք նույն հավանականությամբ կարող են ինչ-որ բան մոռանալ տանը՝ 37%: