Շորժայի գյուղապետարանը սոցիալական աջակցություն է ցուցաբերում համայնքի բնակիչներին
SocietyԳեղարքունիքի մարզի Շորժայի գյուղապետարանն այս տարվա ընթացքում սոցիալական տարատեսակ աջակցություններ է ցուցաբերել համայնքի ուսանողներին, նորածին երեխաների ընտանիքներին, առողջական խնդիրներ ունեցող քաղաքացիներին:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Շորժայի գյուղապետ Սուլիկո Շուշանյանը, տեղական բյ ուջեի միջոցներից այս տարի 1,5 միլիոն դրամ է հատկացվել Հայաստանի բուհերում սովորող 7 ուսանողների:
500 հազար դրամի չափով օժանդակություն է ցուցաբերվել Շորժայի 5 բնակիչների, ովքեր ունեցել են առողջական խնդիրներ եւ վիրահատվել են տարբեր բուժհաստատություններում: Անցած ութ ամիսների ընթացքում Շորժայում ծնվել է ութ երեխա, որոնցից յուրաքանչյուրի ընտանիքին տեղական բյուջեի միջոցներից հատկացվել է 30 հազարական դրամ:»Համայնքի ավագանու որոշմամբ յուրաքանչյուր ծնված երեխայի ընտանիքին մենք խրախուսում ենք 30 հազար դրամի չափով: Ուրախալի է, որ գրեթե ամեն ամիս ծնունդներ ենք ունենում: Մեր ուշադրության կենտրոնում են նաեւ բնակչության առավել կարիքավոր խմբերը, որոնք ավելի քիչ մաս են կազմում, քան աշխատանք ունեցողները: Փորձում ենք եղած միջոցներով թեթեւացնել մարդկանց հոգսերը»,-հավաստեց համայնքի ղեկավարը:
Խոսրով Խլղաթյան