Exclusive. Ուկրաինական «Холостяк-5» նախագծի մասնակից Եկատերինա Պոլեխինան՝ Հայկ Ավանեսյանի նոր հավաքածուի դեմքը
LifestyleNEWS.am STYLE-ը գրում է.
Ուկրաինայում բնակվող հայտնի դիզայներ Հայկ Ավանեսյանը օրեր առաջ ներկայացրել է իր նոր Hayk Avanesyan Bridal 2015-16 հարսանեկան զգեստների հավաքածուն։ Hayk Avanesyan ապրանքանիշը ստեղծվել է 2011-ին եւ արդեն հունիսին արժանացել է «Տարվա հայտնություն» մրցանակին։ Հայտնի աստղեր Բյանկան եւ ուկրաինական «Աստղերի ֆաբրիկա» նախագծի մասնակից Էլիզաբեթ Անում-Դորխուսոն օգտվում են հենց Հայկի առաջարկած զգեստներից։

Այս տարի դիզայների նոր հավաքածուի դեմքը ուկրաինական «Холостяк-5» նախագծի մասնակից Եկատերինա Պոլեխինան է։ NEWS.am STYLE-ը որոշել է կապ հաստատել դիզայների հետ եւ փորձել պարզել, թե ինչու է նա ընտրել հենց Պոլեխինային։ Նշենք նաեւ, որ պատրաստվում ենք առանձին հարցազրույց անցկացնել Հայկի հետ եւ նրա կարծիքն իմանալ հայկական նորաձեւության մասին։ Սակայն մինչ այդ եկեք ծանոթանանք մոդել Եկատերինա Պոլեխինայի հետ եւ տեղեկանանք նրա եւ Հայկի համագործակցության մասին։

- Հայկ, ինչու՞ հենց Պոլեխինան։
- Հագուստը ստեղծելիս ես պատկերացնում էի վսեմ, նազելի, արիստոկրատ դեմքով, գեղեցիկ կեցվածքով եւ ինքնավստահ բնավորությամբ կնոջ, որը նպատակասլաց է եւ գիտի, թե ինչ է ցանկանում այս կյանքից։ Ընտրեցի Կատյային, քանի որ նա լիովին համապատասխանում է այդ կերպարին։

- Ձեր սպասելիքները արդարացա՞ն։
- Ավելին քան... Կատյան իսկապես պրոֆեսիոնալ է եւ մեծ պատասխանատվությամբ է մոտենում իր աշխատանքին։
Շարունակությունը՝ այստեղ: