14–ամյա «թիթեռնիկ–տղան», իր հիվանդության պատճառով, ամեն օրը դժոխքի միջով է անցնում (լուսանկարներ)
LifestyleԱվելին քան փաստեր
Կանադական Ռասսել քաղաքից 14–ամյա Ջոնաթան Փիթրը, իր բավական անսովոր արատի պատճառով ստացել է «թիթեռնիկ–տղա» մականունը։ Տղայի մաշկն այնքնա նուրբ է, որ թեթև դիպչելիս անգամ այտուցված հետքեր են մնում։ Երեխայի մաշկի 90%–ը այնպիսի տեսք ունի, ասես լուրջ ու խորը այրվածքներ ստացած լինի։
Նրա առօրյան ուղղակի սարսափելի է։ Տղան ոչ կարող է բակում խաղալ իր հասակակիցների հետ, ոչ դպրոց հաճախել։ Նա նույնիսկ նորմալ լոգանք ընդունել չի կարող, չնայած ամեն 3 օրը մեկ պարտավոր է։
Հիվանդությունը կոչվում է բուլյոզ էպիդերմոլիզ։ Սա հազվադեպ հանդիպող ժառանգական հիվանդություն է, որը հարուցվում է գենի վնասվածքով, ինչի հետևանքով օրգանիզմում պակասում են սոսնձի դեր կատարող միացությունները։ Այդ հիվանդությամբ տառապող երեխաներին «թիթեռնիկներ» են կոչում։
Հիվանդությունն ունեցողները հաճախ 30 տարուց ավել չեն ապրում: Նրանց օրգանիզմն ավելի հակված է քաղցկեղին, իսկ վնասվածքները հաճախ հանգեցնում են տարատեսակ վարակների առաջացման:








