Դա նրա հոգու եւ մտքի փսխոցն է. Դավիթ Սանասարյանը՝ Անդրանիկ Նիկողոսյանի մասին
AnalysisՆորից եկել են այն ժամանակները, երբ սկսել են գլուխ բարձրացնել ազգի տականքները, հայրենիքի դավաճանները, ովքեր սեփական շահի եւ մի երկու գրոշի համար պատրաստ են ուրանալ հայրենիքը, սեփական ազգն ու ժողովուրդը: Հայոց պատմությունն ուսումնասիրելով ՝ կտեսնենք, որ նմանատիպ դեպքեր շատ ենք ունեցել: Ինչպես ասում են, պատմությունը կրկնվել է սիրում:21-րդ դարում, երբ հզոր Հայաստանից մնացել է ընդամենը մի բուռ, այն էլ շրջապատված ոխերիմ թշնամիներով, կրկին ի հայտ են եկել մելիք ֆրանգյուլներ, վասակներ, որոնց հիմնական «առաքելությունն» է ժպտալով մեջքից հարվածներ հասցնելն ու նենգաբար դավաճանելը: Հավանաբար արդեն կռահեցիք, որ խոսքը հայի ազգանուն ունեցող, սակայն ստրուկի հոգեբանությամբ ապրող Անդրանիկ Նիկողոսյանի մասին է, ով օրերս հանդես էր եկել խայտառակ հակահայ հայտարարությամբ: Բանն այն է, որ տվյալ անձնավորությունը, ում իրենց գլխին են դրել հայաստանյան իշխանությունները, այլեւս հաշիվ չի տալիս իրեն՝ աջ ու ձախ շաղ տալով մաղձի վերածված իր ներաշխարհը: Ինչպես ասում են, օձը տաքացնողին է կծում …
Պարզ է, որ նա հայրենիքի հաշվին դիվիդենտներ է հավաքում` ծառայելով որոշ հակահայ օղակների` մի կողմ դնելով մարդկային եւ բարոյական բոլոր նորմերը: Թե ուր կհասնի պատվերներ կատարող սույն անձնավորությունը, դժվար չէ կռահել: Ստեղծված վիճակի վերաբերյալ Orer.am-ը զրուցեց քաղաքական տարբեր ուժերի ներկայացուցիչների հետ, ովքեր, ամենավերջին բառերով բնութագրելով Նիկողոսյանին, անգամ չցանկացան որեւէ մեկնաբանություն տալ:
Orer.am-ն իր ընթերցողներին է ներկայացնում մեկնաբանություններից թերեւս ամենազուսպը, որը հնչեց Երեւանի «Բարեւ Երեւան» խմբակցության ավագանի Դավիթ Սանասարյանի կողմից: «Ամեն մի զառանցանքի չեմ ցանկանում արձագանքել, պարզապես կասեմ, որ դա նրա հոգու եւ մտքի փսխոցն է»,- հայտարարեց Դավիթ Սանասարյանը:
Ինչեւէ, մի կողմ դնելով էմոցիոնալ պոռթկումները, Նիկողոսյանին խորհուրդ կտանք այսքանից հետո Հայաստանում շրջել միայն չադրայով, այլապես իշխանական շրջանակներում վերջերս հայտնվել են մոլի հայրենասերներ, որոնք պատրաստ են անխնա «բռնաբարել» ՀՀԿ-ի վրա ցեխ շպրտող յուրաքանչյուրին:
Սոսե Չանդոյան