Հայաստանում աղիքային ինֆեկցիայի դեպքեր չեն հայտնաբերվել. ԱՆ գլխավոր ինֆեկցիոնիստ
SocietyՆախորդ տարիների նման 2015 թվականին ևս Հայաստանի Հանրապետությունում թունավորումների լուրջ դեպքեր չեն գրանցվել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտարարեց ՀՀ ԱՆ գլխավոր ինֆեկցիոնիստ Արա Ասոյանը` ընդգծելով, որ արձանագրված թունավորումների դեպքերն այնքան լուրջ չեն, ինչպես ներկայացվում են:
«Շատ է խոսվում այն մասին, որ այս տարի աղիքային ինֆեկցիայի դեպքեր են հայտնաբերվել, մինչդեռ ես հավաստիացնում եմ, որ աղիքային ինֆեկցիա չի հայտնաբերվել»,-ընդգծեց բանախոսը՝ հավելելով, որ վտանգավոր հարուցիչներ չեն հայտնաբերվել նաև Վայոց ձորի և Կոտայքի մարզի ճամբարներում տեղի ունեցած թունավորումների ժամանակ, որոնք հիմնականում պայմանավորված են եղել ոչ ճիշտ սնվելով:
Սննդակարգի վերաբերյալ մասնագետը խորհուրդ է տալիս ցերեկվա շոգ ժամերին ոչինչ չուտել, փոխարենը նախընտրելի է առավոտյան լավ նախաճաշել և երեկոյան ընթրել: Ասոյանի կարծիքով՝ ջուր պետք է խմել օրական 1-1,5 լիտր. դա բավարար է լրացնելու քրտնարտադրության պատճառով օրգանիզմի կորցրած ջրի քանակը, իսկ ավելիի դեպքում՝ օրգանիզմը ծանրաբեռնվում