Ղրիմում երկրպագուհին հարձակվել է Ֆիլիպ Կիրկորովի վրա
LifestyleNews.am-ը գրում է.
Ղրիմում անցկացվող «Մանկական Նոր ալիք 2015» (մեկնարկել է օգոստոսի 11-ից) մրցույթի համերգի փորձի ժամանակ երկրպագուհին հարձակվել է ռուսական էստրադայի արքա Ֆիլիպ Կիրկորովի վրա, հայտնել է allcrimea.net-ը։
Երկրպագուհի Տատյանա Պուշինան, որը մեկ տարի անցկացրել է հոգեբուժարանում, գաղտնի ներխուժել ու անսպասելիորեն հարձակվել է Կիրկորովի վրա՝ բղավելով. «Ֆիլիպ, ես քո կինն եմ։ Ինձ քեզ հետ տար։ Ուզու՞մ ես քեզ ջակուզիում լողացնեմ»։
Նշենք, որ կինը մեկ անգամ չէ, որ հարցազրույց է տվել լրագրողներին եւ պնդել, որ նա Կիրկորովի կինն է։
- See more at: http://style.news.am/arm/news/24173/xrimum-erkrpaguhin-hardzakvel-e-filip-kirkorovi-vra.html#sthash.SIrDqngv.dpuf