Քեթի Փերին՝ Harper's Bazaar-ի շապիկին
LifestyleNews.am-ը գրում է.
Հուլիսի վերջին հայտնի դարձավ, որ ամերիկյան երգչուհի Քեթի Փերին զարդարելու է Vogue Japan-ի շապիկը։ 30-ամյա երգչուհին հայտնվելու է պարբերականի սեպտեմբերյան համարում։
Այժմ հայտնի երգչուհին նկարահանվել է Harper's Bazaar-ի ֆոտոշարքում՝ ներկայանալով Saint Laurent զգեստով։

Այս մասին տեղեկացրել է հենց Քեթին՝ ամսագրի շապիկի լուսանկարը հրապարակելով Instagram-ում։
