Yerevan, 08.October.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Բերդի հյուրընկալ և խաղաղ բնակչությունն օգոստոսի 16-ին սպասում է «Մեղրի և հատապտուղների փառատոնին»

Արդեն 4-րդ տարին անընդմեջ Բերդ քաղաքում անկացվող «Մեղրի և հատապտուղների փառատոնը» ամրապնդում է իր դիրքերը հիմնական փառատոնային միջոցառումների շարքում: Փառատոնի առջև դրված նպատակները տարեցտարի տալիս են իրենց արդյունքները: Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում կայացած ասու լիսի ժամանակ հայտնեց փառատոնի կազմակերպիչ «Տավուշի հոգևոր վերածնունդ հիմնադրամի» տնօրեն Հայկ Չոբանյանը: «Արդեն ավանդույթ է դարձել յուրաքանչյուր տարի օգոստոսի կիրակիներից մեկն անցկացնել Տավուշում` Բերդի տարածաշրջանում: Մեղրի և հատապտուղների փառատոնը նպատակ ունի խթանել տարածաշրջանի տնտեսական զարգացումը, որոշակի փոփոխություն կատարել տարածաշրջանի նկատմամբ վերաբերմունքի առումով: Բերդի տարածաշրջանն ավելի շատ հիշատակվում է գնդակոծությունների ժամանակ, բայց մենք համարում ենք,  որ այդ տարածաշրջանն ամենախաղաղնրից է` հաշվի առնելով, որ այնտեղ ապրում են շատ խաղաղ մարդիկ»,-ասաց Հայկ Չոբանյանը` հավելելով, որ փառատոնին տեղի ժողովուրդը սպասում է մեծ խանդավառությամբ: «Դա մի օր է, երբ ժողովուրդը հավաքվում է տոնախմբության: Այդպիսի օրեր, ցավոք, Բերդում շատ չեն լինում: Մի օր է, երբ շատերը սպասում են շատ հյուրերի, քանի որ նրանք  հյուրընկալ են»,-ասաց Հայկ Չոբանյանը` առաջարկելով բոլորին օգոստոսի 16-ն անցկացնել Բերդի տարածաշրջանի բնակչության հետ:

Խոսելով փառատոնի գրանցած արդյունքների մասին` Հայկ Չոբանյանը շեշտեց, որ աճ է գրանցվել մեղրի արտադրության ոլորտում: «Մենք դա տեսնում ենք տարեցտարի փառատոնին մասնակցող մեղվաբույծների թվի մեծացմամբ: Պետք է փաստենք, որ փառատոնը ոչ թե մեկ օր է տևում, այլ  նպաստում է ամբողջ տարվա ընթացքում մեղվաբույծների և նրանց հաճախորդների միջև կապի պահպանմանը: Մենք տեղյակ ենք, որ փառատոնը վաճառքի որոշակի հանգույցներ, շղթաներ ձևավորելու ուղղակի միջոց է»,-նշեց Հայկ Չոբանյանը:

Նրա խոսքով` փառատոնի շնորհիվ տարածաշրջանում զարգանում են տուրիստական ենթակառուցվածքները: «Այս ընթացքում տարածաշրջանում ավելացել է հյուրանոցային և հյուրատնային ծառայությունների քանակը, ինչը շատ կարևոր է: Այն նպաստում է, որ այլ հարակից տուրիստական ենթակառուցվածքներ էլ զարգանան»,-ավելացրեց Հայկ Չոբանյանը: Նրա խոսքով` 2012 թվականի փառատոնից հետո էականորեն զարգացել է խոհանոցային հատվածը և ներկայում առնվազն 4-5 խոհանոցներ կան Բերդում, որոնք հիմնականում ներկայացնում են տեղի ավանադական խոհանոցը:

Անդրադառնալով փառատոնի մասնակիցներին` Հայկ Չոբանյանը նկատեց, որ պարտադիր սկզբունք է, որ մասնակիցները լինեն տեղի բնակիչներ: Չնայած` ամեն տարի լինում են նաև հյուր-մասնակիցներ այլ տարածաշրջաններից: «Հյուրերի մասնակցությունը հիմնականում ընդունելի է, եթե դա կարող է ուսանելի լինել տեղի արտադրողի համար»,-ավելացրեց Հայկ Չոբանյանը:

«Կանաչ արահետ» ՀԿ նախագահ Նունե Սարուխանյանի խոսքով` փառատոնն ազդակ է Բերդի ժողովրդին, որ մեղրի և հատապտուղների ուղղությունը հեռանկարային է ու կարող է  իրենց համար մեծ եկամտաբերություն ապահովել: «Մենք Տավուշի մարզում, հատկապես, Բերդի տարածաշրջանում, աշխատում ենք 2010 թվականից: Սահմանամերձ համայնքներում իրականացում ենք գյուղատնտեսական ու բնապահպանական ծրագրեր: Մենք սկսեցինք մի նոր ծրագիր, որով ընթացք տվեցինք տարածաշրջանում հատապտուղների մշակման զարգացմանը: Հատապտուղները և մեղրը շատ հեռանկարային կարող են լինել ու   տնտեսական մեծ օգուտներ բերել տարածաշրջանին»,-ասաց Նունե Սարուխանյանը: Նրա  դիտարկմամբ` այնտեղ շատ հետաքրքիր հատապտուղներ կան, որոնք բնորոշ են հենց այդ տարածաշրջանին: «Եթե քաղաքներում մարդիկ նոր են ծանոթանում այս կամ այն հատապտղին, օրինակ, հապալասին, ապա Տավուշում հապալասի վայրի տեսակները  մարդիկ օգտագործել են տարիներ շարունակ»,-նշեց բանախոսը: Նա տեղեկացրեց, որ փառատոնին մասնակիցներին և հատկապես հատապտուղներ արտադրողներին անվճար բաժանելու են գյուղատնտեսական դասագրքեր:

«Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանը կարծում է, որ նմանատիպ միջոցառումները կարևոր են հայ հասարակության համար Հայաստանի ճանաչելիության առումով: «Հատկապես խոհարարական ու բնամթերքի փառատոնները թույլ են տալիս, որ մեր հասարակության որոշակի շերտեր ճանչեն մեր հրաշք բնությունը: Կան բույսեր, այդ թվում` հատապտուղներ, որոնք շատ մարդիկ չգիտեն, որ աճում են մեզ մոտ ու կարող են դրանցից օգտվել»,-նկատեց Սեդրակ Մամուլյանը: Նա նշեց, որ իրական, ազգային արժեքների վերագնահատման խնդիր ունենք մենք բոլորս: «Օտարամոլությունը, որ ավերիչ ազդեցություն է գործում բոլոր բնագավառներում, պետք է արմատախիլ արվի այսպիսի միջոցառումների միջոցով»,-ընդգծեց Սեդրակ Մամուլյանը: Նա շեշտեց, որ խոհարարական մասով ոչ միայն բացահայտվում է տարածաշրջանի ավանդական խոհանոցը, այլև այն սկսում է հետաքրքրություն առաջացնել որպես զբոսաշրջային արդյունք:

Բերդ քաղաքը` շրջակա 16 գյուղերի հետ Հայաստանի հյուսիս-արևելյան դարպասն է և ունի 185 կիլոմետր սահման Ադրբեջանի հետ:

 

Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team Group Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday