«Ֆուլ Հաուս»-ից Մոսո Կարապետյանն ընկերուհի ունի
LifestyleBravo.am-ը գրում է.
«Ֆուլ Հաուս» հումորային սիթքոմում Հրաչի դերակատար Մոսո Կարապետյանն ընկերուհի ունի: Թեեւ նա նախընտրում է անձնական կյանքը չհանրայնացնել, սակայն BRAVO.am-ի ընթերցողների համար որոշ բացահայտումներ է արել:
Մոսոյի ընտրյալը` Քրիստինան, Միացյալ Նահանգներից է. նա յոգայի ուսուցչուհի է. «Միմյանց վաղուց ենք ճանաչում, սակայն ընկերություն սկսել ենք անել այս տարվա մարտից, երբ հյուրախաղերով ԱՄՆ-ում էի»,-տեղեկացրել է դերասանը:
Նրա խոսքով` սիրո հատուկ խոստովանություն չի եղել.«Այդ տարիքն անցել ենք: Պարզապես ժամանակի ընթացքում հասկացանք, որ անտարբեր չենք միմյանց հանդեպ ու սկսեցինք ընկերություն անել»,-ասել է 27-ամյա Մոսոն:
Դերասանի ընկերուհին այս օրերին Հայաստանում է: Մոսոն նշել է, որ սա սիրելիի երկրորդ այցն է հայրենիք.«Այս օրերին միասին շրջում ենք մեր երկրի տեսարժան վայրերով: Ծանոթացել է նաեւ ընտանիքիս հետ»: Հարաբերությունների օրինականացման մասին զույգը եւս մտածում է, սակայն հստակ որոշում դեռ չկա:
Շարունակությունը՝ այստեղ:

