10 գաղափար, որոնց հեղինակներն ավելի քան 1 միլիարդ դոլար են վաստակել
LifestyleԱյս 10 գաղափարների հեղինակները ստացել են 1.000.000.000 դոլարից ավելի գումար:
1. Միշել Ֆերրերոն և նրա ընտանիքը ստացել են 10 մլրդ դոլար: Գաղափարը՝ հայտնի Ֆերրերո շոկոլադը և շոկոլադե կարագը:

2. Բրեդ Հյուզ՝ 5,3 մլրդ դոլար, գաղափարը՝ ավտոմատ պահեստային խցիկներ:

3. Ռալֆ Լոուրեն՝ 5 մլրդ դոլար, գաղափարը՝ սովորական վերնաշապիկին տեղադրել «Polo» գունավոր պիտակ և սկսել վաճառել այն 50 դոլարից սկսած:

4. Ջեֆֆ Բիզոս՝ 4,4 մլրդ դոլար, գաղափարը՝ վաճառել գրքեր համացանցի միջոցով:

5. Թայ Ուորներ՝ 4,5 մլրդ դոլար, գաղափարը՝ խաղալիք արջուկների վաճառք:

6. Կալեո Յուդիվիխա, Դիտրիխ Մատեշից՝ 3,1 մլրդ դոլար, 3 մլրդ դոլար, գաղափարը՝ սպորտսմեններին երեկոյան խնջույքների ժամանակ վաճառել էներգետիկ խմիչք՝ շաքարավազի և կոֆեինի հիման վրա, որը հարուստ է վիտամին Բ-ով:

7. Մարիո Մորետտի Պոլիգատտո՝ 3 մլրդ դոլար, գաղափարը՝ վաճառել հատուկ կոշիկներ այն մարդկանց համար, ում ոտքերը շատ են քրտնում:

8. Ջեյմս Դայսոն՝ 1,6 մլրդ դոլար, գաղափարը՝ ստեղծել ուժեղ փոշեկուլ, որը կարող է փոշին կլանել 320կմ/ժ արագությամբ:

9. Հանս և Փոլ Ռայգելի՝ 1,5մլրդ դոլար (յուրաքանչյուրը), գաղափարը՝ տարբեր համերով մաստակ-կոնֆետների վաճառք:

10. Հովարդ Շուլց՝ 1,1 մլրդ դոլար, գաղափարը՝ ԱՄՆ-ում շենքերի ամեն անկյունում տեղակայել սուրճի խանութ:
