Yerevan, 21.July.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


«Երկաթե մարմին». Հայաստանի ֆիթնես-մարզուհիները՝ BlogNews.am-ի ֆոտոշարքում

Lifestyle

Blognews.am-ը գրում է.

BlogNews.am-ի այս շարքն այն աղջիկների մասին է, ովքեր որոշեցին «ընկերանալ» գանտելների հետ, ովքեր դեմ գնացին բնությանը և ստացան իրենց երազանքի մարմինը: Այս աղջիկներին նմանվել երազում են շատերը, բայց բոլորը չեն, որ ունեն կամք և բավականաչափ ուժ՝ ցանկալի արդյունքին հասնելու համար: Մեր հերոսուհիները՝ Սյուզին, Աստղիկը և Ալսուն, լավ մոտիվացիա կարող են լինել ցանկացածի համար, ով մի օր պարզապես կորոշի փոխել իր կյանքը: 

Ալսուն ազգությամբ թաթար է, Հայաստանում հայտնվել է ընկերուհու խորհրդով, հետագայում ցանկացել է իրեն փորձել դիզայներական ոլորտում, սիրում է հայ տղամարդկանց և կարծում է, որ նրանք չափազանց հոգատար են: Նկարահանվել է մի քանի ֆիլմերում և տեսահոլովակներում, չնայած որ երկրորդական դերեր է խաղացել:

Ալսու. «Ժամանակին ես իմ քաշից քսան կիլոգրամ ավել էի կշռում, հիմա 50 կիլոգրամ եմ: Երեք տարի առաջ ես սկսեցի զբաղվել ակտիվ սպորտային կյանքով, սկսեցի նաև սնվել շատ ճիշտ, ամեն ինչ սկսվեց վազքից, և այդ օրվանից սկսած՝ այսպես ասած չեմ կարողանում կանգ առնել, ես կարծես սիրահարվել եմ սպորտին:

Անձնական կյանքս այնքան էլ լավ չէր դասավորվում, նախկին ամուսինս ասում էր, որ ես գեր եմ, իսկ երբ ամուսնալուծվեցինք, որոշեցի փոխել կառուցվածքս՝ դառնալ ցանկալի, որ այդ ժամանակ ինքս կարողանամ ընտրել իմ տղամարդուն:

Իմ մարզիչը՝ Արմենը, «Միսս Բիկինի» մրցույթից երկու շաբաթ առաջ առաջարկեց ինձ մասնակցել, կարելի է ասել՝ իմ փոխարեն որոշեց, և այդ երկու շաբաթներն ինձ համար բավականին ծանր էին: Ես զբաղեցրեցի երկրորդ տեղը, անկեղծ ասած՝ կարծում եմ՝ արդար չէր, բայց աշնանային մրցույթին ես հարյուր տոկոսով պատրաստ կլինեմ և բոլորին դա ցույց կտամ:

Ինչո՞ւ թաքցնել, բոլորն էլ ուզում են լինել հարուստ, ես էլ բացառություն չեմ: Ուզում եմ ինձ փորձեմ դիզայներական աշխատանքում, քանի որ ունեմ այդ մասնագիտությունը, ուզում եմ հետագայում ստեղծել հագուստների հավաքածու մեր երեխաների համար, այն երեխաների, ովքեր հետագայում մեծ հաջողությունների կհասնեն: Ես իմ գաղափարն իրականացած եմ տեսնում մոտ հինգ տարի հետո: Ես ինձ համար երբեք զգեստներ չեմ կարում, իսկ ընկերուհիներիս համար, օրինակ, կարում եմ: Հիմա ավելի շատ աշխատում եմ երեխաների հագուստների վրա: 

Ձեր տղամարդիկ շատ գեղեցիկ են խոսում, նրանք շատ խանդոտ են, դա, իհարկե, բացակայում է Ռուսաստանում: Եթե դու նրանն ես, ապա նրանն ես: Նրանք ավելի նման են փոքր երեխաների, ուրախ են և դրական, ինչպես նաև չափազանց հոգատար: Եթե ամուսնանայի երկրորդ անգամ, ապա շատ կուզեի, որ ամուսինս հայ լիներ:

Երբ նայում եմ հայելու մեջ, այս փուլում գոհ եմ, բայց եթե ավելի լուրջ բանի պետք է մասնակցեմ, ապա կասեմ, որ գոհ չեմ, մրցումներին մասնակցելու համար այսքանը բավական չէ: 

Իրականում առանց արտաքին գեղեցկության ներքին գեղեցկությունը ոչ մեկի հետաքրքիր չի լինի: Այն մարդկանց, ովքեր փորձում են ոչ ճիշտ մոտեցում ցույց տալ իմ հանդեպ, ուղարկում եմ գրողի ծոցը:

Ես նաև նկարահանվել եմ տեսահոլովակներում և ֆիլմերում, իհարկե դրանք երկրորդական դերեր են եղել, բայց ինձ դուր է եկել, հայկական գեղարվեստական ֆիլմում էլ եմ նկարահանվել, դա արել եմ ավելի շատ հետաքրքրությանս համար, ոչ թե հանուն գումարի: 

Երեխա շատ եմ ուզում՝ երկու տղա և մի աղջիկ, բայց այն տղամարդը, ում հետ ես հանդիպում եմ, աղջիկ է ուզում:

Ուզում եմ, որ այս նյութից հետո շատ աղջիկներ ու տղաներ ոգևորվեն և զբաղվեն իրենց մարմնի կառուցվածքով, քանի որ գեղեցկությունն իրոք կփրկի աշխարհը»: 

Սյուզին ծնունդով Գյումրիից է, բայց մեծացել է Մոսկվայում. չորս-հինգ տարի է՝ ապրում է Հայաստանում, բայց երբեմն վերադառնում է Մոսկվա: Նա զբաղվում է պարով, բայց նրա համար առաջնայինը սպորտն է, որով էլ որոշել է զբաղվել հետագայում:

Սյուզի. «Ինձ շատերն են ասում, որ աղջիկը պետք է կանացի լինի, իսկ ես այդպիսին չեմ, և լավ կլինի, որ նախասիրությունս փոխեմ:

Երբ սկսեցի զբաղվել այս սպորտով, ինձ համար կարևոր չէին ուրիշների կարծիքները, կարևորը՝ ես եմ հավանում և դեռ շարունակում եմ կատարելագործել իմ մարմինը: Ես շատ ինքնուրույն մարդ եմ, հաճախ եմ լսում խորհուրդներ, բայց անում եմ այնպես, ինչպես ես եմ ուզում:

Իմ մոտիվացիան եղել է մարզիչ Սևակ Մարգարյանը, նա իմ ամենաառաջին մարզիչն է եղել: Որոշ ժամանակով ես թողել էի մարզումները, երբ մի անգամ նորից նրան տեսա, որոշեցի կրկին վերսկսել պարապմունքները: Իմ երջանկությունն իմ մարզումներն են, եթե այդ օրը իմ մարզումները լավ են անցել, նշանակում է՝ իմ օրն էլ է լավ անցել:

Շատ հաճախ կողքից լսում էի այսպիսի արտահայտություններ՝ «ինչ պարապած աղջիկ ա», «բա մի հատ մուսկուլներին նայի», ես ինքս էլ եմ սիրում, որ աղջիկները մարզված են լինում: Մասնակցել եմ մրցումների և զբաղեցրել 5-րդ տեղը, բայց ափսոսում եմ ծախսած ժամանակը, քանի որ մարդիկ ըստ արժանվույն չեն գնահատում:  Իհարկե, դա քեզ կոտրում է մի քիչ, բայց պատճառ չէ կանգ առնելու համար, դու, միևնույն է, պետք է կատարելագործվես: Հիմա հիմնականում աշխատում եմ ոտքերիս վրա:

Այս ամենին հասնելը միանշանակ կամքի ուժ է պահանջում, այո՛, ես ուժեղ մարդ եմ, ես չեմ ծխում, ալկոհոլ չեմ օգտագործում։ Սպորտում շատ կարևոր է նաև սնունդը, միայն մարզվելով՝ չես կատարելագործի մարմինդ: Իմ դիետայով զբաղվել է Սարգիս Պողոսյանը՝ ArmProFit նախագծի հիմնադիրը: Ճիշտ է դիմելն այնպիսի մասնագետի, ով միանշանակ ճիշտ ուղղություն կտա:

Սպորտով զբաղվելիս մարդիկ կոփում են նաև իրենց կամքը, դառնում ավելի ուժեղ, ինքնավստահ: Ինձ կարող են ասել, որ իմ բիցեպսները թույլ են, կամ չաղացել եմ, այդպիսի բաներն են ինձ կոտրում, թե չէ ուրիշ ոչինչ ինձ չի կարող կոտրել: Ես նուրբ և ռոմանտիկ բաներ չեմ սիրում, այսպես ասեմ՝ ես իմ ջղայնությունը թողնում եմ մարզասրահում և ստանում եմ այն, ինչ պետք է՝ գեղեցիկ մարմին։

Որոշել եմ հետագայում ներկայանալ որպես մարզիչ և հիմա աշխատում եմ այդ ուղղությամբ»:

Աստղիկի մոտիվացիան ներկայիս լավագույն ընկերուհին է՝ Վարդ Մկրտչյանը։ Աստղիկը կարծում է, որ սա այն սպորտաձևն է, որը պայքարում է գենետիկայի դեմ, նա առաջին աղջիկներից էր, ով չվախեցավ փոխել մարմնի կառուցվածքը: Սիրում է բնություն, երգել, պարել և ժամանակ անցկացնել ընկերների հետ: Երազում է զույգ բալիկների մասին՝ կապուտաչյա և շիկահեր:

Աստղիկ. «Ամեն ինչ սկսվեց նրանից, որ արդեն ինքնահաստատման փուլում ես ունեի պատկերացում իդեալական մարմնի մասին, որը հեռու էր իմ մարմնից: Տարբեր մարզասրահներ հաճախելուց հետո ինձ պարզապես ասացին, որ մարմնի նման կառուցվածք չեմ կարող ստանալ: Սակայն երբ հանդիպեցի Գագիկ Տոնոյանին և խոսեցի իմ ցանկությունների մասին, նա երաշխավորեց, որ կստանամ իմ երազած մարմինը: Նա պայման դրեց, որ եթե մեկ ամիս մարզվելուց հետո ես արդյունքը չտեսնեմ, գումարը կարող եմ չվճարել: Ի դեպ, պետք է նաև նշեմ, որ հիմա Գագիկ Տոնոյանն իմ կնքահայրն է: 

Այդ մարզասրահում մարզվում էր իմ հիմա արդեն ամենամտերիմ ընկերուհին՝ Վարդ Մկրտչյանը, և նրա մարմինը տեսնելով՝ ասացի, որ հենց այդպիսի կառուցվածք եմ ուզում: Երկու ամիս հետո ես արդեն տեսա արդյունքը, որից հետո ինձ մոտ պարզապես մոլուցք սկսվեց սպորտի հանդեպ, իսկ հիմա ունեմ այն մարմինը, որի մասին երազել եմ, և որն ինձ համար հանդիսանում է կատարյալ կնոջ մարմին:

Սա այն սպորտաձևն է, որ պայքարում է գենետիկայի դեմ: Որքան շատ ես կատարելագործվում, նկատում ես այն մանրուքները, որոնք չէիր նկատում, փորձում ես շտկել: Ես շատ ծանր քաշերով եմ մարզվում, և դա է միակ երաշխիքը, որ քո մկանը կմեծանա, և դու շատ գեղեցիկ կերպով կգիրանաս: Բայց ինձ համար շատ կարևոր է միշտ լինել կանացի, կարևոր է, որ իմ կառուցվածքը երբեք չկոպտանա, և հնարավորինս քիչ լինեն թևի, ուսի, մեջքի մկանները, ու ավելի արտահայտված լինեն կրծքի, որովայնի, նստատեղի մկանները:

Հաճախ մարդիկ շփոթում են բոդիբիլդերուհի և ֆիթնես-բիկինի աղջիկներին: Աղջիկը կարող է մարզվել և դառնալ բոդիբիլդերուհի, նա պետք է մարզվի ծանր քաշերով և օգտագործի տարբեր տեսակի սննդային հավելումներ, նա պիտի մարզվի և համապատասխանի բոդիֆիթնեսին, որը, ըստ իս, կրկին տղամարդկային մարմնի ձգտում է։ Կա նաև կուլտուրիզմ ասվածը, որը, կարծում եմ, ևս կնոջ համար տգեղ է: Ես ընտրել եմ ֆիթնես-բիկինի սպորտաձևը, որը ենթադրում է ոչ թե կաշի ու  ոսկորներ, այլ համաչափություն, նեղ իրան և կանացիություն: 

Զբաղվում եմ գովազդի տարածմամբ, համագործակցում եմ տարբեր ընկերությունների հետ նաև աշխատում եմ որպես անվտանգության աշխատակից: Երկու աշխատանքներս էլ շատ եմ սիրում, սիրում եմ բնություն, պարել, երգել և ժամանակն անցկացնել ընկերներիս հետ, իսկ սպորտն իմ կյանքի մի մասնիկն է»:

Ունեմ ընտրյալ, և արական սեռի մնացած ներկայացուցիչների ուշադրությունը, հայացքներն ու հաճոյախոսություններն ինձ համար կարևոր չեն: Ես նրան շատ սիրում եմ, շատ սիրված եմ և համարում եմ ինձ երջանիկ կին: Ես միշտ ջանում եմ իմ տղամարդու համար լինել ամենալավը և անհասանելի լինել մնացածի համար: Նա ևս սպորտային մարդ է և եթե սպորտով չզբաղվեր, չէր հասկանա իմ մոլուցքը: Անգամ օրեր են լինում, երբ շատ հոգնած եմ լինում և չեմ ուզում մարզվել, բայց նա ինձ ոգևորում է: 

Որպես մարզիչ աշխատելու առաջարկներ շատ են լինում, բայց անկեղծ ասած՝ քանի որ սա իմ կյանքի մի մասնիկն է, ես չեմ ուզում դա վերածել բիզնեսի, թեպետ շատ աղջիկների մեծ սիրով օգնում եմ և խորհուրդներ տալիս:  

Ասեմ, որ ես, Վարդ Մկրտչյանը և Մարինե Գրիգորանն առաջին աղջիկներից էինք, ովքեր փորձել են ֆիթնես-բիկինի սպորտաձևը Հայաստանում տարածել և զարգացնել, որպեսզի այլ աղջիկներ ձգտեն ունենալ ձիգ կառուցվածք: Բայց հետագայում մրցումներից հասկացանք, որ Հայաստանում դա լուրջ չի կարող լինել, քանի որ չկա անաչառություն, հովանավորություն, իսկ դա միանշանակ հիասթափեցնում է: Եղել է, որ ես ցուցադրական ելույթ եմ ունեցել, բայց հիմա չեմ ուզում որևէ մրցույթի մասնակցել, քանի որ ինձ համար հետաքրքիր էլ չէ: Հիմա զբաղվում եմ զուտ ինքս ինձ համար:

Ես երազում եմ ունենալ զույգ բալիկներ, որոնք կլինեն կապույտաչյա և շեկ մազերով, դա իմ միակ երազանքն է, որ չեմ կարող նպատակ դարձնել, պարզապես կարող եմ հուսալ, որ մի օր այն կիրականանա։ 

Ուզում եմ ասել, որ այսօր ես շատ հպարտ եմ իմ մարմնով, բայց ես չեմ մոռանում, որ իմ մարմնի «քանդակագործը» եղել է Գագիկ Տոնոյանը, ով յուրաքանչյուր մասնիկի վրա աշխատել է, իսկ հիմա նրա գործը շարունակում է Սևակ Մարգարյանը, ով շատ է ինձ օգնում, որ պահպանեմ իմ մարմինը և ավելի կատարելագործեմ»:

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի

Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի  

CashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram''