Քաղաքացին փամփուշտներ է հանձնել
SocietyՈստիկանության Վայքի բաժնի ծառայողների և վետերանների բացատրական աշխատանքների շնորհիվ, օգոստոսի 12-ին, ժամը 17.10-ին, 1947 թ. ծնված Արևշատ Ա.-ն կամավոր հանձնել է 5.45 տրամաչափի ինքնաձիգի 150 փամփուշտ։
Նա հայտնել է, որ այն ձեռք է բերել 1992-1994 թթ. Բարձրունի գյուղի ինքնապաշտպանական մարտերին մասնակցելու ժամանակ թշնամու դիրքերից, բերել և պահել է իրենց նկուղում և մոռացել դրանց գոյության մասին: