Սարսափելի վրաերթ «Վերնիսաժի» մոտ. Բախումից 16-ամյա աղջիկը շպրտվել է հանդիպակաց գոտի եւ վրաերթի ենթարկվել 2-րդ անգամ
SocietyՕգոստոսի 13-ին, ժամը 23.15-ին, «Նիսան Մարչ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Խանջյան փողոցի «Վերնիսաժ» տոնավաճառի դիմաց վրաերթի է ենթարկել 16-ամյա աղջկա:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վթարի հետեւանքով աղջիկը, շպրտվելով հանդիպակաց ուղեմաս, վրաերթի է ենթարկվել հանդիպակաց ուղեմասով ընթացող «Դաիհատսու» մակնիշի ավտոմեքենայի կողմից եւ մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն: