Ամենատարօրինակ վախերը (մաս 1)
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Ագիրոֆոբիա – վախ փողոց անցնելուց
Այս ֆոբիայով տառապող մարդիկ սարսափելիորեն վախենում են փողոցներ և մայրուղիներ հատելուց: Պատահում է նաև, որ վախենում են փողոցի հենց երթևեկելի հատվածներից: Լինում են ագիրոֆոբիայի տարբեր տեսակներ, որոնց դեպքում հիվանդները ձգտում են խուսափել լայն փողոցներից կամ միակողմանի երթևեկությամբ փողոցներից կամ էլ վախենում են փողոցը հատել չթույլատրված հատվածներից: Հաստատված է այս հիվանդության սերտ կապը ավտոմեքենաներից վախի հետ:
Մագեյրոկոֆոբիա – վախ կերակուր պատրաստելուց
Այս տարօրինակ վախը կարող է հանգեցնել նրան, որ մարդը սկսի վատ սնվել՝ ամեն կերպ փորձելով խուսափել կերակուր պատրաստելու հետ կապված գործընթացներից: Դա հատկապես հաճախ է դրսևորվում, երբ հիվանդը մենակ է ապրում: Հիվանդները վախենում են խոհարարության մեջ հմուտ մարդկանցից և միաժամանակ վախենում են ցուցադրել այդ հարցում իրենց անճարակությունը:
Շարունակությունը` այստեղ: