Զբոսայգում բռնկված հրդեհն ամբողջությամբ մարվել է
SocietyԳավառ քաղաքի զբոսայգում այսօր ժամը 17–ի սահմաններում բռնկված հրդեհը ժամը18.30 –ի սահմաններում արդեն ամբողջությամբ մարվել է:
Ինչպես դեպքի վայրից հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, ՀՀ Տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարության Գեղարքունիքի մարզի փրկարար ծառայության կողմից դեպքի վայր ժամանած մեկ մարտական հաշվարկի հրշեջները կարողացել են արդյունավետ գործողություններով մեկուսացնել տա րածվող կրակը եւ այն մարել ամբողջությամբ:
Բարեբատաբար, կրակը չի հասցրել տարածվել դեպի զբոսայգու ծառապատ գոտին:«Արագ ու նպատակասլաց միջոցներ չձեռնարկելու դեպքում հրդեհը մի քանի հեկտար տարածքի վրա կարող էր ոչնչացնել ողջ զբոսայգին, առանց հրշեջների հնարավոր չէր լինի կանխել աղետը: Թերեւս, մենք այս բարձր ջերմաստիճանի ու չոր եղանակի պայմաններում պետք է առավել ուշադրություն սեւեռենք հրդեհավտանգ իրավիճակներին, զգուշանանք, որ երեխաները կամ պատահական մարդիկ կրակ չգցեն չորացած խոտերի մեջ»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում նշեցին զբոսայգուն մոտիկ գտնվող բազմաբնակարան շենքերի բնակիչները:
Հրդեհի բռնկման հանգամանքները ճշտվում են:
Խոսրով Խլղաթյան