10 օրում հայտնաբերվել եւ ոչնչացվել է 2075 կգ վայրաճ կանեփի կանաչ զանգված
SocietyՕգոստոսի 4-ից մեկնարկած «Կանեփ-կակաչ-2015» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում` օգոստոսի 13-ին հանրապետության տարածքում հայտնաբերվել եւ այրելու միջոցով ոչնչացվել է 2075 կգ վայրաճ կանեփի կանաչ զանգված:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ բացի վերոգրյալից, ստացված օպերատիվ տեղեկությունների իրացման արդյունքում ապօրինի շրջանառությունից առգրավվել է 1,32 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոց:
Տնամերձ 7 հողամասերից հայտնաբերվել է ապօրինի աճեցված 47 կգ կանեփի բույս: