Սպանության համար 8 տարի հետախուզվող քաղաքացուն վերջապես գտել են
SocietyՈստիկանության Երեւան քաղաքի վարչության ծառայողները ՀՀ գործուղված ՌԴ ՆԳՆ Կրասնոդարի երկրամասի ՆԳԳՎ ծառայողների հետ համատեղ, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, օգոստոսի 13-ին, ժամը 08.30-ին, Կոմիտասի պողոտայի 38 շենքի բնակարաններից մեկում հայտնաբերել եւ բերման են ենթարկել ՌԴ քաղաքացի, 34-ամյա Վլադիմիր Օ.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա 2007 թ. օգոստոսի 2-ից ՌԴ Կրասնոդարի երկրամասի ՆԳԳՎ կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 105 հոդվածի 2-րդ մասի Ա եւ Ժ կետերի /սպանություն/ մեղադրանքով: