Անհրաժեշտ է ապրել այսօրվա օրով և չկենտրոնանալ անցյալի վրա. Բրիժիտ Բարդո
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Բրիժիտ Անն-Մարի Բարդոն ծնվել է 1934 թվականի սեպտեմբերի 28-ին: Ֆրանսացի կինոդերասանուհի է և ֆոտոմոդել։ Առաջին անգամ նկարահանվել է ֆիլմում 1952 թվականին։ Միջազգային ճանաչում է ստացել «Եվ Աստված ստեղծեց կնոջը» ֆիլմի շնորհիվ (1956)։ 1950-ական թվականներին Եվրոպայում համարվում էր «սեքս-խորհրդանիշ», ինչպես Մերիլին Մոնրոն ԱՄՆ-ում։ Շոու-բիզնեսում իր 21-ամյա կարիերայի ընթացքում նկարահանվել է 48 ֆիլմում, ձայնագրել է 80 երգ, հանդես է եկել տարբեր երաժշտական շոուներում։ 1973 թվականին ավարտելով իր կինոկարիերան՝ սկսել է ակտիվ աշխատանք տանել կենդանիների պաշտպանության բնագավառում։ 1990-ական թվականներին բազմիցս հանդես է եկել Ֆրանսիայում ներգաղթյալների ավելացման և իսլամի տարածման դեմ, արվամոլության և միջռասայական խառնամուսնությունների քննադատությամբ, ինչի պատճառով հինգ անգամ դատապարտվել է «ազգամիջյան թշնամանքի հրահրման» համար։
Էթիկետը ունակություն է՝ հորանջելու փակ բերանով:
Մուշտակը գերեզմանոց է: Իսկական կինը երբեք իր վրա գերեզմանոց չի կրի:
Ես տղամարդկանց տվել եմ իմ գեղեցկությունը և երիտասարդությունը: Այժմ ես տալիս եմ իմ իմաստնությունը և փորձը՝ լավագույնը ինչ ես ունեմ, կենդանիներին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ