Ամենահայտնի կին բանտարկյալների տասնյակը (լուսանկարներ)
Lifestyle|
10. Յուլյա Տիմոշենկո. Ուկրաինայի նախկին վարչապետը 2001թ. 42 օր անցկացրեց Լուկյանսկի բանտում: 2011թ. հոկտեմբերի 11-ին դատարանը վճռեց ազատազրկել նրան 7 տարով` Ռուսաստանի հետ գազի վերաբերյալ պայմանագրեր կնքելիս պաշտոնի չարաշահման համար: 9. Աննա Նիկոլ Սմիթ: 1989թ. գեղեցկուհին չափազանց բարձր արագությամբ էր վարում ավտոմեքենան, ինչի համար էլ ազատազրկվեց: 8.Կարմեն Էլեկտրա: 1999թ. նոյեմբերին աստղն իր այն ժամանկվա ընկեր Դենիս Ռոդմանի հետ ընկավ ոստիկանական բաժանմունք: Պատճառը հյուրանոցում կռիվ սարքելն էր: 7. Միշա Բարտոն: 2007թ. դեկտեմբերի 27-ին գեղեցկուհուն տարան ոստիկանություն` ավտոմեքենան ալկոհոլի ու թմրանյութերի ազդեցության տակ վարելու համար: 6. Միշել Ռոդրիգես: Հայտնի դերասանուհին հայտնվեց ոստիկանական բաժանմունքում` նախնական կալանքը խախտելու համար, որն էլ իր հերթին ստացել էր 2006թ. ոչ սթափ վիճակում մեքենան վարելու համար: 5.Անաստասիա Զովորոտնյուկ: Դերասանուհին հասցրել է լինել ամերիկյան բանտում` փաստաթղթերի կեղծման համար, երբ ԱՄՆ-ում բիզնեսով էր զբաղվում: 4. Փերիս Հիլթոն: 2007թ. հունիսի 3-ին Փերիսը բանտ էր ընկել, որտեղ անցկացրել էր 23 օր, որի կեսն` արագության գերազանցման ու առանց լույսերը միացնելու ավտոմեքենան մութ ժամի վարելու համար: 3. Աննա Չամպան: Ռուս աղջիկը բացահայտվեց որպես գաղտնի ծառայության գործակալ, ով գործում էր ռուս ձեռնարկատիրոջ անվան տակ: Արդյունքում գեղեցկուհուն ձերբակալեցին 2010թ. հունիսին, իսկ որոշ ժամանակ անց ուղարկեցին հայրենիք: 2. Նաոմի Քեմբլ: 2006թ. մարտին դատարանը վճռեց թխամաշկ գեղեցկուհուն հասարակական աշխատանքի տանել` հավաքարարին բջջային հեռախոսով հարվածելու համար: 2006թ. հոկտեմբերին նրան ձերբակալեցին` մի կնոջ վրա հարձակվելու համար: 2008 թվականին էլ ձերբակալվեց օդանավակայանի աշխատողների վրա հարձակվելու համար: 1. Լիդսի Լոհան: 2010թ. աղջկան մեղավոր ճանաչեցին թմրանյութեր պահելու և օգտագործելու, ինչպես նա մեքենան ոչ սթափ վճակում վարելու համար: |