Ահազանգ է ստացվել, որ ԱՄՆ դեսպանատանը պայթուցիկ սարք է տեղադրված
SocietyՏարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն օգոստոսի 15-ին` ժամը 12:48-ին, տեղեկություն է ստացվել, որ ԱՄՆ դեսպանատանը պայթուցիկ սարք է տեղադրված. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ՏԱԿԻ նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻ կենտրոնի փրկարարական ջոկատը, ՃԿԱԿ օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ: Կտրվի լրացուցիչ տեղեկություն: