ԱՄՆ դեսպանատունը շնորհակալ է հայկական իշխանություններին
SocietyՀայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատունը շնորհակալություն է հայտնում հայկական իշխանություններին` ռումբի մասին ահազանգին արագ և արդյունավետ արձագանքելու համար:
Աս մասին գրառում է կատարվել դեսպանատան ֆե յսբուքյան էջում: «Այսօր կեսօրին`մոտավորապես ժամը 12:50-ին, Հայաստանի ոստիկանությունը ԱՄՆ դեսպանատանը տեղեկացրեց, որ զանգ է ստացվել առ այն, որ ԱՄՆ դեսպանատանը ռումբ կա տեղադրված: Հայաստանի ոստիկանությունը, ԱԱԾ-ն և Արտակարգ իրավիճակների ծառայությունը արագ ժամանեցին դեսպանատուն, համոզվելու, որ այն վտանգված չէ: Ոստիկանության հետ համակարգված աշխատանքներից պարզվեց, որ ահազանգը կեղծ էր: Մենք շնորհակալություն ենք հայտնում հայկական իշխանություններին` արագ և արդյունավետ արձագանքելու համար և շարունակում ենք մեր սերտ համագործակցությունը» ,-ասված է գրառման մեջ:
Օգոստոսի 15-ին` ժամը 12.48-ին տեղեկություն էր ստացվել, որ ԱՄՆ դեսպանատանը պայթուցիկ սարք է տեղադրված. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր էր մեկնել Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը, ՃԿԱԿ օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ: