Քաղաքացին կամավոր ներկայացել է ՌԴ գործուղված իրավապահներին
SocietyՈստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության եւ Նոր Նորքի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, ՌԴ Մոսկվա քաղաք գործուղված ՀՀ ոստիկանության ՔՀԳՎ ծառայողներից կազմված օպերատիվ խմբին կամավոր ներկայացել եւ օգոստոսի 14-ին, ժամը 20.30-ին Մոսկվա-Երեւան չվերթի ինքնաթիռով ՀՀ է տեղափոխվել 1994 թ. ծնված Արման Հ.-ն։
Նա հուլիսի 28-ից ոստիկանության Նոր Նորքի բաժնի կողմից հետախուզվում էր ոստիկանության ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի /խարդախություն/ 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով: