Վթար Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին
SocietyՕգոստոսի 15-ին, ժամը 21.47-ին տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Մուղնի թաղամասում՝ քարի արտադրամասի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-3 ավտոճանապարհի Աշտարակ-Ապարան հատվածի 2-րդ կմ-ին դեռեւս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի 51 MM 333 պետհամարանիշով բեռնատարը (վարորդ` 1982 թ. ծնված Ա. Ղ.) եւ «ԲՄՎ-x5» մակնիշի 34 UA 459 (վարորդ` 1996 թ. ծնված Գ. Ա.) պետհամարանիշով ավտոմեքենան, ինչի հետեւանքով «Ֆորդ Տրանզիտ»-ի վարորդն արգելափակվել է ավտոմեքենայում:
Հրշեջ-փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայի վարորդին, ով հոսպիտալացվել է Աշտարակ քաղաքի ԲԿ: «ԲՄՎ-x5»-ի վարորդը նույնպես հոսպիտալացվել է Աշտարակի ԲԿ, որտեղ նրա առողջական վիճակը բժիշկները գնահատել են ծանր:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները: