Ավտովթար Նար-Դոսի եւ Վարդանանց փողոցների խաչմերուկում. 23-ամյա վարորդը մնացել է մեքենայի մեջ
SocietyՀայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ օգոստոսի 16-ին, ժամը 01.59-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Նար-Դոսի եւ Վարդանանց փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ավտովթար, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականցման կենտրոնի փրկարարական ջոկատը:
Պարզվել է, որ դեռեւս չբացահայտված հանգամանքներում «ԲՄՎ» մակնիշի 34 PS 086 համարանիշով ավտոմեքենան (վարորդ` Ս. Հ.) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ բախվել սյանը, իսկ ուղեւոր` 23-ամյա Ա. Կ.-ն արգելափակվել է ավտոմեքենայի մեջ:
Փրկարարները քաղաքացուն դուրս են բերել ավտոմեքենայից եւ մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Ա. Կ.-ը հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ ստանալով բուժօգնություն` դուրս է գրվել:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ փակել գազի բալոնի փականը: