Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 77-ամյա քաղաքացուն
SocietyՏարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն օգոստոսի 15-ին՝ ժամը 17.00-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Մոլդովական փողոցի թիվ 3 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակչին 10-րդ հարկից իջեցնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ըստ ՏԿԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները 1938 թ. ծնված Ս. Մ.-ին ցուցաբերել են համապատասխան օգնություն: