Աշխարհի տարբեր երկրներում գործող ամենաարտառոց արգելքները. Ֆոտոշարք
LifestyleBlog.1in.am-ը գրում է.
Աշխարհի տարբեր երկրներում տարբեր պատճառներով արգելքներ են սահմանվում միանգամայն անվտանգ իրերի ու սովորույթների վրա: Կառավարությունը մարդկանց աշխատում է զերծ պահել վիտամինացված մթերքներից, տեսախաղերից ու անգամ ռեինկառնացիայից:
Ներկայացնում ենք տարբեր երկրներում սահմանված արտառոց արգելքները։
1. Ավստրալիա. փոքրիկ կուրծք մեծահասակների համար ֆիլմերում

Մարդիկ, որոնք սիրում են դիտել մեծահասակների համար ֆիլմեր փոքր կուրծք ունեցող կանանց մասնակցությամբ, համաձայն ավստրալական օրենքի՝ համարվում են մանկական պոռնոյի սիրահարներ:
2. Չինաստան. խաղային սարքեր

Չինաստանն արգելում է խաղային սարքերի վաճառքը: Արգելքը հայտնվել է դեռ 2000-ին, երբ կառավարությունը դժգոհություն հայտնեց, որ երիտասարդությունը չափազանց շատ ժամանակ է ծախսում խաղերի վրա՝ աշխատելու փոխարեն:
3. Հունաստան. տեսախաղեր

Չինաստանը միակ երկիրը չէ, որն արգելել է տեսախաղերը: Հունաստանում այն նույնպես արգելվել է 2002-ին, բայց բոլորովին այլ պատճառով: Սակայն ԵՄ-ի ու գեյմերների կողմից վրդովմունքից հետո օրենքը նույն տարում համարվեց ուժը կորցրած:
4. Չինաստան. «Ավատար»

5. Ռուսաստան. հագուստ էմոների համար

Պաշտոնապես արգելվեց կրել նման հագուստ պետական դպրոցներում ու կառավարական հաստատություններում:
6. Չինաստան. ռեինկառնացիա առանց նախնական համաձայնության
7. Իրան. «արևմտյան» սանրվածքներ

Իրանի կառավարությունը արգելել է բոլոր սանրվածքները, որոնք չեն մտնում կառավարության սահմանած ցուցակի մեջ, օրինակ՝ մազերը «պոչ» կապել կամ իրոկեզները:
8. Սաուդյան Արաբիա. Սուրբ վալենտինի օրը

Սաուդյան Արաբիայում կարծում են, որ Սուրբ Վալենտինի օրը հակասում է մուսուլմանական ավանդույթներին:
9. Դանիա. կաթ՝ վիտամին D-ով

Երկիրն արգելել է հարստացված սննդամթերքը, այդ թվում՝ վիտամինացված շիլաները:
10. Դանիա. մանկական անուններ

Այս երկրում գործում են երեխայի անվան ամենախիստ կանոնները:
11. Չինաստան. հասմիկ

Ոգևորված Թունիսի «Հասմիկների հեղափոխությամբ»՝ չինացի ցուցարարները որոշեցին իրենց մոտ ևս կազմակերպել հեղաշրջում: Արդյունքում՝ կառավարությունը հաշվեհարդար տեսավ ոչ միայն ցուցարարների, այլև ծաղկի հետ: