Victoria's Secret-ի «հրեշտակ» Քենդիս Սվեյնփոուլն ամուսնանում է (լուսանկարներ)
LifestyleTert.am-ը գրում է.
Կանացի ներքնազգեստի, ինչպես նաև մարմնի խնամքի համար նախատեսված պարագաների արտադրությամբ զբաղվող Victoria's Secret ընկերության «հրեշտակ» Քենդիս Սվեյնփոուլն ամուսնանում է, հայտնում է tatler.ru-ն։
Թոփ մոդելի սիրավեպը մոդել Գերման Նիկոլիի հետ շարունակվում է արդեն 10 տարի։
«Ես 17 տարեկան էի, երբ մենք ծանոթացանք։ Մենք հանդիպել ենք Միլանում երեկույթներից մեկի ժամանակ։ Իսկ մեկ տարի անց հանդիպեցինք Փարիզում՝ Տղամարդկանց նորաձևության շաբաթվա շրջանակում, և այդպես սկսվեց...»,- պատմել է «հրեշտակը»։
Օգոստոսի սկզբին Նիկոլին ամուսնության առաջարկ է արել Սվեյնփոուլին, վերջինս էլ դրական պատասխան է տվել։ Թե երբ է արարողությունը՝ հայտնի չէ։




