Այս աղջիկը ծնված օրից տառապում է հազվադեպ հիվանդությամբ, բայց նրա ծնողների արարքը միայն հարգանքի է արժանի (լուսանկարներ)
LifestyleBlog.1in.am-ը գրում է.
Այս աղջիկը ծնվել է լուրջ պաթոլոգիայով, որը անճանաչելիոն փոխել է նրա արտաքինը: Փաստացի, երբ երեխան ծնվեց, նրա դեմքի ոսկորների մեծ մասը բացակայում էր:
Դա ոչ միայն արտացոլվում էր նրա արտաքին տեսքի վրա, այլև այլ խնդիրներ էր բերում, որը բարդացնում էր նրա կենսագործունեությունը:
Սակայն աղջիկն ու նրա ծնողները չեն հանձնվում ու շարունակում են պայքարը նորմալ ապրելու համար: Նրանց ոգու արիությանը կարելի է նախանձել:
Ուեթմորները շատ են սիրում իրենց աղջկան՝ Ջուլիային: Ավելին, նրանք որդեգրել են նման հիվանդությամբ տառապող ևս մեկ աղջկա:
Մինչ երեխայի ծնունդը ոչինչ չէր վկայում աղետը: Նրանք սպասում էին իրենց երկրորդ երեխային: Առաջին աղջիկը միանգամայն առողջ էր, այնպես որ ծնողները հանգիստ էին: Հղիության չորրորդ ամսում բժիշկները պտղի զարգացման արատ հայտնաբերեցին:
Երեխայի մոտ զարգացավ Տրիչերի-Քոլինզի համախտանիշ: Դա գենային հիվանդություն է, որի ժամանակ տուժում է դիմածնոտային հատվածը:
Երեխայի արտաքինը գերազանցեց ծնողների վատագույն կանխատեսումները: Նրա դեմքի ոսկորների կեսը բացակայում էր:
Հիվանդության պատճառով երեխան չէր կարողանում նորմալ շնչել ու գրեթե կուլ տալ սնունդը: Բացի այդ՝ Ջուլիան ծնվել էր խուլ, քանի որ չէին զարգացել ականջի ոսկորները:
Բժիշկները մի քանի բարդ վիրահատություն կատարեցին, որոնք լավացրեցին աղջկա վիճակը, սակայն ամբողջությամբ վերակա գնել արտաքինը դեռ հնարավոր չէ, քանի որ երեխան աճման շրջանում է:
Այդուհանդերձ, Ջուլիան հաճախում է հատուկ ուսումնական կենտրոն, լավ է սովորում, զբաղվում է սպորտով:
Վերջերս էլ նրա ծնողները որդեգրել են ուկրաինացի Դանիկային, ումից ծնողները հրաժարվել էին նույն հիվանդության պատճառով:
Ջուլիան ու Դանիկան ընկերացել են ու միասին հաշտ ու խաղաղ ապրում են:
Նրանք օրինակելի ընտանիք են:




