Փրկարարներն ապամոնտաժել են Րաֆֆու փողոցի շենքերից մեկի երեսպատման սալիկները
SocietyՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունում օգոստոսի 16-ին` ժամը 12.01-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Րաֆֆու փողոցի թիվ 29/5 շենքի 4-րդ հարկի երեսպատման սալիկները թուլացել են, առկա է այլ սալիկների ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարներն ապամոնտաժել են թուլացած սալիկը (15×15 քմ):