Հայաստանում մեծ հանդիսավորությամբ տոնեցին Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը (լուսանկարներ)
Lifestylelife.panorama.am-ը գրում է.
Այսօր՝ օգոստոսի 16-ին, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնեց Ս. Աստվածածնի Վերափոխման տոնը: Էջմիածնի Մայր Տաճարում մատուցվեց Ս. Պատարագ: Սրբազան արարողության ավարտին Ս. Տրդատի բաց խորանում կատարվեց «Խաղողօրհնեքի» հանդիսավոր կարգը: Արարողությունից հետո խաղողի օրհնված ողկույզները բաժանվեցին հավատացյալներին:
Տոնական տրամադրութուն էր տիրում հայաստանյաց բոլոր եկեղեցիներում: Կաթողիկե Ս. Աստվածածին եկեղեցում մատուցված պատարագից հետո, բազամթիվ սփյուռքահայեր, զբոսաշջիկներ և տեղացիներ Գագիկ Գինոսյանի գլխավորությամբ շուրջպար բռնեցին եկեղեցու շուրջ:


