Yerevan, 07.February.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Կառավարությունը քայլեր է ձեռնարկում խաղողի մթերումը նախորդ տարվա գնով իրականացնելու համար. ՀՀ վարչապետ

Society

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն օգոստոսի 15-ին աշխատանքային այցով մեկնել է Արարատի և Վայոց ձորի մարզեր: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, կառավարության ղեկավարն այցելել է Արարատի մարզի Այգեստան և Պարույր Սևակ համայնքներ, հանդիպել բնակչությանը, ծանոթացել համայնքների առաջնահերթ լու ծում պահանջող խնդիրներին, որոնք վերաբերել են խաղողի բերքի մթերմանը, համայնքային ենթակառուցվածքների վերանորոգմանն ու բարեկարգմանը: Հովիկ Աբրահամյանը նշել է, որ կառավարությունը կքննարկի և հնարավորության սահմաններում լուծում կտա բարձրացված խնդիրներին:

Հաջորդիվ վարչապետը շրջայց է կատարել «Պռոշյանի կոնյակի գործարան» ՍՊԸ-ի Արարատի մասնաճյուղում և «Արարատի գինու գործարան» ՍՊԸ-ի տարածքում՝ հետևել արտադրական գործընթացի կազմակերպմանը, ծանոթացել ընկերությունների ընթացիկ, ինչպես նաև ընդլայնման ու ներդրումային ծրագրերին: «Պռոշյանի կոնյակի գործարան» ՍՊԸ-ն զբաղվում է կոնյակի, գինու, օղու և պտղահատապտղային պահածոների արտադրությամբ, «Արարատի գինու գործարան» ՍՊԸ-ն՝ կոնյակի, գինու, խաղողի և մրգային օղիների արտադրությամբ: Երկու ընկերությունում ներդրված են որակի և անվտա նգության վերահսկման միջազգային չափանիշներ ու համակարգեր, արտադրանքն իրացվում է ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում:

Շրջայցից հետո գործադիրի ղեկավարը խորհրդակցություն է անցկացրել Պռոշյանի կոնյակի գործարանում և Արարատի գինու գործարանում, որին մասնակցել են գործարանների ղեկավարները և Արտաշատի, Արարատի և Վեդու տարածաշրջանի համայնքների ղեկավարները: Առաջնահերթ քննարկվել է խաղողի բերքի մթերման հարցը, որն այս տարի առատ է և գերազանցում է նախատեսված պահանջարկը: Վարչապետը տեղեկացրել է համայնքների ղեկավարներին, որ կառավարությունը քայլեր է ձեռնարկում, որպեսզի բերքը գյուղացու մոտ չմնա, և մթերումն իրականացվի նախորդ տարվա գնով: Հովիկ Աբրահամյանը նշել է, որ գործադիրը քննարկում է պետական աջակցության ծրագրերով մթերող ձեռնարկություններին օժանդակելու հարցը, որպեսզի վերջիններս, նախատեսված պահանջարկից բացի, կարողանան մթերել նաև խաղողի լրացուցիչ քանակություն:

«Պռոշյանի կոնյակի գործարան» ՍՊԸ-ի ղեկավարությունը նշել է, որ տարեցտարի գործարանի կողմից մթերվող խաղողի ծավալն աճում է, և անցած տարի մթերվել է շուրջ 14000 տոննա խաղող: Ընթացիկ տարում գործարանը պատրաստվում է սեփական ուժերով մթերել 15000 տոննա խաղող, և լրացուցիչ՝ ևս 10000 տոննա խաղող մթերելու համար դիմել է պետական օժանդակություն ստանալու համար: Իր հերթին «Արարատի գինու գործարան» ՍՊԸ-ի ղեկավարությունը նշել է, որ գործարանն ունեցել է դինամիկ աճ խաղողի մթերման առումով, և անցած տարի մթերել է 10700 տոննա խաղող: Այս տարի հաշվի առնելով բերքի առ ատությունը և որակը՝ գործարանը պատրաստ է պահպանել և նաև գերազանցել անցած տարվա մակարդակը՝ մթերել այնքան տոննա խաղող, որքան գյուղացին կներկայացնի գործարան:

Վարչապետ Աբրահամյանը հետաքրքրվել է նաև նշված տարածաշրջանների գյուղերում առկա մյուս խնդիրներով: Համայնքների ղեկավարները շնորհակալություն են հայտնել վարչապետին` նախորդ տարի կատարած այցի ժամանակ տրված խոստումները կյանքի կոչելու համար և ներկայացրել իրենց համայնքների բնակչությանը հուզող հարցերը, որոնք վերաբերում էին համայնքային՝ ջրամատակարարման, առողջապահական, սոցիալական ու մշակութային ենթակառուցվածքների վերանորոգմանն ու բարելավմանը: Վարչապետը մի շարք հարցերի լուծման առնչությամբ տեղում հանձնարարականներ է տվել պատասխանատուներ ին և նշել, որ կառավարությունը կքննարկի և կփորձի հնարավորության սահմաններում լուծում տալ բարձրացված մյուս խնդիրներին ևս:

Արարատի մարզից Հովիկ Աբրահամյանն ուղևորվել է Վայոց ձորի մարզ: Առաջին կանգառը Վայք քաղաքն է եղել, որտեղ վարչապետը հանդիպել է բնակիչներին, ծանոթացել նաև նրանց հուզող խնդիրներին և նշել, որ կառավարությունը կքննարկի դրանց լուծման տարբերակներ:
Այնուհետև վարչապետն այցելել է Գնդեվազ համայնքում գործող «Էկոֆարմ» ՍՊԸ: Խոշոր եղջերավոր կենդանիների բուծման, հում կաթի և պանրի արտադրության համար նախատեսված անասնապահական այս համալիրը հիմնադրվել է 2013թ. սեպտեմբերին և հիմնականում ունի կաթի արտադրության ուղղվածություն: Այդ նպատակով այստեղ բուծվում են Գերմանիայից ներկրված տոհմային կաթնամսատու երինջներ: Ընկերության մոտ 300 գլուխ տոհմային խոշոր եղջերավոր կենդանիներից նախատեսվում է տարեկան ստանալ մինչև 1.16 մլն կգ կաթ: Համալիրը նախագծված է սննդի անվտանգության միջազգային ստանդարտի պահանջներին համապատասխան և տեխնիկական հագեցվածությամբ չի զիջում եվրոպական որակի և կառավարման չափորոշիչներին: Այն ունի 15 մշտական և 45 սեզոնային աշխատող, որոնց միջին աշխատավարձը կազմում է 100-120 հազար ՀՀ դրամ:

Հովիկ Աբրահամյանի այցի հաջորդ կանգառը Ամուլսարի ոսկու հանքավայրն է եղել, որի հանքային իրավունքը պատկանում է «Լիդիան ինթերնեյշնլ» ընկերության հայաստանյան մասնաճյուղը հանդիսացող «Գեոթիմ» ընկերությանը: Վարչապետը շրջայց է կատարել Ամուլսարի ոսկու ծրագրի իրականացման վայրում: Ընկերության հանքարդյունաբերական, բնապահպանական և սոցիալական թիմերը կառավարության ղեկավարին մանրամասներ են ներկայացրել ծրագրի ներկա փուլի, Բնապահպանական և սոցիալական ազդեցության գնահատման ընթացքի, պլանավորվող ներդրումների և ծրագրի շինարարական ու գործառնական փուլում ստեղծվելիք աշխատատեղերի վերաբերյալ: Մասնավորապես, «Գեոթիմ» ընկերության գործադիր տնօրեն Հայկ Ալոյանը նշել է, որ սպասվող կապիտալ ներդրումների ծավալը կազմում է 426 մլն ԱՄՆ դոլար, ակնկալվող մուտքերը պետական բյուջե`մոտ 488 մլն ԱՄՆ դոլար, աշխատատեղերի թիվը շինարարության ընթացքում` 1300, հանքի շահագործման ընթացքում՝ 770: Մինչ օրս իրականացրած սոցիալական զարգացման ծրագրերի մեջ ներդրվել է արդեն 2 մլն ԱՄՆ դոլար, միջազգային չափանիշներով Բնապահպանական և սոցիալական ազդեցության գնահատման հետազոտության համար ծախսվել է 5 մլն ԱՄՆ դոլար: 

Ամուլսարում վարչապետին ուղեկցել է նաև Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը: Նա ողջունել է ՀՀ կառավարության՝ «Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնությանն» անդամակցելու որոշումը, որը հնարավորություն կտա ապահովել ավելի մեծ հասարակական թափանցիկություն հանքարդյունաբերության ոլորտում և կնպաստի այս ճյուղի կայուն զարգացմանը:

 Վայոց ձորի աշխատանքային այցի հաջորդ օրը կառավարության ղեկավարն այցելել է Ջերմուկում գտնվող թիվ 2 արվեստի դպրոց և «Զատիկ» մանկապարտեզ, ծանոթացել վերանորոգման աշխատանքների արդյունքներին: Համայնքային զարգացման այս երկու ծրագիրն իրականացվում է «Լիդիան ինթերնեյշնլ» ընկերության կողմից կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրի շրջանակում: 

Այցի ավարտին վարչապետը հանդիպել է Վայոց ձորի մարզի երեք քաղաքների՝ Ջերմուկի, Եղեգնաձորի ու Վայքի ղեկավարներին, քննարկել քաղաքների զարգացման առաջիկա ծրագրերն ու հետագա անելիքները:

 

On the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live