Դամասկոսի թեմի առաջնորդն այցելել է դրուզ կրոնապետին
SocietyԴամասկոսի հայոց թեմի առաջնորդ Գերշնորհ Տ. Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանը թեմի քահանա հայրերի և ազգային քաղաքական ժողովի անդամների հետ օգոստոսի 14-ին զորակցության այցելություն է կատարել դրուզ կրոնապետերին: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ Դամասկոսի Սուրբ Սարգիս եկեղեցու ֆեյսբուքյան էջից:
Սրբազան հորն ու նրան ուղեկցողներին ընդունել են դրուզի առաջնորդ կրոնապետ Շեյխ Ֆարես Աբու Համմուդ Քաթիբեին և ընկերակից Դամասկոսի Ջարամանա թաղամասի շեյխերը: Այցելության նպատակն է եղել նախ շնորհակալություն հայտնել դրուզ կրոնապետ առաջնորդներին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման արարողությանը մասնակցելու համար: Միաժամանակ իրենց այցելությամբ նրանք զորակցություն են հայտնել դրուզ կրոնապետերին` կարևորելով Ջարամանաայի կայունության և անվտանգության անհրաժեշտությունը, որտեղ բնակվում են 450-ից ավելի դամասկոսահայ ընտանի քներ: Այցի վերջում Արմաշ Սրբազան առաջնորդը շեյխ Ֆարես Քաթիբիեին նվիրել է Դամասկոսի ավանդական սուր: