Պերուի նորանշանակ դեսպանը հավատարմագրերի պատճենն է հանձնել Աշոտ Հովակիմյանին
SocietyՀՀ փոխարտգործնախարար Աշոտ Հովակիմյանն օգոստոսի 17-ին ընդունել է ՀՀ-ում Պերուի դեսպան Ումբերտո Ումերես Ալվարեսին (նստավայրը` ք. Մոսկվա)՝ հավատարմագրերի պատճենի հանձնման առթիվ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչու թյունից, շնորհավորելով դեսպան Ալվարեսին՝ փոխնախարար Հովակիմյանն իր գոհունակությունն է հայտնել Հայաստանում Պերուի առաջին դեսպանի հավատարմագրման կապակցությամբ: Ընդգծելով, որ առկա է հարաբերություններն ընդլայնելու մեծ ներուժ՝ ԱԳ նախարարի տեղակալը հույս է հայտնել, որ Պերուի նորանշանակ դեսպանն իր ավանդը կներդնի երկկողմ համագործակցության խորացման գործում:
Դեսպան Ալվարեսը նշել է, որ իր հնարավորությունների սահմաններում կօժանդակի Հայաստանի և Պերուի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանը:
Հանդիպմանը քննարկվել են երկու երկրների միջև քաղաքական երկխոսության ակտիվացման, տնտեսական և մշակութային կապերի ստեղծմանն ուղղված քայլեր: Քննարկվել են նաև միջազգային կառուցներում համագործակցության շարունակությունը և Պերուի մտադրությունը՝ ԵԱՏՄ հետ ազատ առևտրի համաձայնագիր կնքելու վերաբերյալ: Անդրադարձ է կատարվել ԼՂ հակամարտության կարգավորմանը և տարածաշրջանային հարցերին: