Սեփական նորածնին շնչահեղձ արած մոր քրեական գործով դատավարությունը հետաձգվեց
SocietyՍեփական նորածին երեխային շնչահեղձ արած մոր քրեական գործով դատավարությունը հետաձգվեց: Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանում օգոստոսի 17-ին մեկնարկելու էր Իրինա Յուրիի Իոսիֆովայի նկատմամբ ՀՀ Քրեական օրենսգրքի 106 հոդվածի առաջին մասով, հարուցված քրեական գործով դատական նիստը: 1975 թվականին Արզնի գյուղում ծնված ազգությամ բ ասորի Իոսիֆովայի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել այն բանի համար« որ 2015 թվականի մարտի 23-ին ժամը 06:30-ի սահմաններում Շիրակի մարզի Մեծ Սարիար գյուղի 3-րդ փողոցի թիվ 12 իր տանը լինելով մենակ« ծննդաբերել է արական սեռի երեխա և ընտանիքի սոցիալական վատ վիճակից ու երեխային պահելու միջոցներ չունենալու հանգամանքից ելնելով` ծննդաբերությունից անմիջապես հետո« որոշել է սպանել նորածնին: Նույն օրը` ժամը 8-ի սահմաններում« ապօրինաբար նորածնին կյանքից զրկելու դիտավորությամբ վերջինիս գլուխը` բերանի և քթի մասով հենելով իր բազուկի« նախաբուզակով սեղմել է այն և փակելով շնչուղիները` շնչահեղձ անելու եղանակով սպանել է նրան:
Շիրակի մարզի դատախազության ավագ դատախազ Սոնա Ասլանյանի միջնորդություն ներկայացրեց դատը հետաձգելու՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ դատին ներկա չէին ամբաստանյալի շահերի պաշտպան Ռազմիկ Շիրոյանը և մի քանի վկա: Նիստը նախագահող Աշոտ Մանուկյանը որոշեց նիստը հետաձգել՝ հաշվի առնելով ինչպես այս միջնորդությունը, այնպես էլ այն, որ ամբաստանյալը թեև հասկանում է հայերեն բանավոր խոսքը և դատարանի դահլիճում թարգմանչի կարիք չի զգում, սակայն, ըստ գործող օրենքի, նրան պետք է հանձնվեն գործով փաստաթղթերը՝ ասորեն թարգմանությամբ, որոնք դատարա նը դեռ չէր ստացել: Դատավարության մասնակիցներին հաջորդ դատական նիստի մասին կտեղեկացվի լրացուցիչ:
Արմենուհի Մխոյան