ՍԱՊԾ-ն վերազինվել է շարժական լաբորատորիայով
SocietyՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ն օրերս վերազինվել է անասնաբուժական շարժական լաբորատորիայով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԳՆ ՍԱՊԾ-ից, նոր փոփոխությունը հնարավորություն կընձեռի արագ արձագանքել կենդանինե րի հիվանդությունների դեպքերին, կատարել հետազոտություններ դաշտային պայմաններում և իրականացնել նախնական ախտորոշում։
Շարժական լաբարատորիան արդեն իսկ փորձարկվել է հանրապետության մի քանի մարզերում. Արմավիրում, Լոռիում, Գեղարքունիքում և Շիրակում դաշտային պայմաններում կաթի փորձաքննություն է կատարվել: Լաբորատորիան համալրվել է «Հայկական տեխնոլոգիական գրուպ» ընկերության ֆինանսական աջակցությամբ և ԱՄՆ-ի Պոմոնա քաղաքի Առողջապահական գիտությունների արևմտյան համալասարանի դոկտոր Ջեյմս Ռեյնոլդսի գիտական աշխատանքի ու նորարարության շնորհիվ. անասնաբուժական շարժական լաբորատորիան իր տեսակի մեջ առաջինն է աշխարհում:
«Հայկական տեխնոլոգիական գրուպ» ընկերությունը պատրաստակամություն է հայտնել շարունակել համագործակցությունը Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության հետ, նվիրաբերել ևս մի քանի նմանատիպ լաբորատորիաներ: