Yerevan, 21.July.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


7 ցնցող փաստեր արհեստական ինտելեկտի մասին

Lifestyle

BlogNews.am-ը գրում է.

Արհեստական ինտեկեկտի ստեղծման աշխատանքները սկսվել են տարվել 1950թ․-ից, երբ համակարգչային առաջամարտիկ Ալան Թյուրինգը ներկայացրեց Թյուրինգի թեստն իր «Համակարգչային սարքավորումներ և բանականություն» գիտական աշխատանքում։ Թեստի մեջ նշվում էր, թե ինչպես «դատավորը» պետք է հարցեր ուղղի տարբեր սենյակներում գտնվող երկու մասնակիցների, որոնցից մեկն իրենից ռոբոտ, մյուսն իրական մարդ էր ներկայացնում՝ հասկանալու համար, թե դրանցից որն է մեքենան։ Եթե «դատավորը» մարդուն 50 տոկոսից քիչ անգամ ընտրեր, ապա մեքենան կհամարվեր «բանական»։ Թյուրինգի նախնական տեսությունից ի վեր բազմաթիվ հետազոտություններ են անցկացվել՝ մտածող մեքենաներ ստեղծելու նպատակով։  Վերջին երկու տասնամյակների ընթացքում մեծ առաջընթաց է գրանցվել այս ոլորտում, սակայն հարկ է հարց տալ. արդյո՞ք սա անհրաժեշտ ու լավ բան է։ Ահա որոշ հետաքրքիր փաստեր այս մասին, որոնցից մի քանիսը բավականին անհանգստացնող են։

 

 7  Նախագծված արհեստական ինտելեկտի մեծ մասն «իգական» սեռի է

cortana

Եթե օգտագործել եք «Google Now», «Siri» և «Cortana» ծրագրերը, ապա թերևս նկատել եք, որ դրանց ձայնն իգական սեռի ձայն է։  Սա այնքան էլ սպառնալի կամ անհանգստացնող փաստ չէ, պարզապես զարմանալի է, թե ինչու է արհեստական ինտելեկտի ձայնը հենց իգական սեռի։

Իրականում հատուկ պատճառ չկա, սակայն սրան նպաստող մի քանի գործոններ կան։ Օրինակ՝ հետազոտությունները ցույց են տվել, որ թե՛ կանանց, թե՛ տղամարդկանց համար կանացի ձայնը փոքր-ինչ ավելի հաճելի է։ Բացի այդ, համակարգչային գիտության մասնագետ Կարլ Ֆրեդրիկ Մակդորմանը նշում է, որ արհեստական ինտելեկտի ստեղծման աշխատանքները հիմնականում տղամարդկանց կողմից են կատարվում, այդ իսկ պատճառով նրանք օգտագործում են իրենց համար ավելի հաճելի թվացող կանացի ձայնը։ Սոցիոանտրոպոլոգ Քեթլին Ռիչարդսոնը նշել է, որ իգական արհեստական ինտելեկտը պակաս սպառնալի կարող է թվալ, քան արական արհեստական ինտելեկտը։ Օրինակ՝ համեմատեք «Her» ֆիլմի Սամանթային Տերմինատորի մեքենաների հետ։

 6  Արհեստական ինտելեկտով տնային կենդանիներ

robopet

Ընտանի կենդանի ունենալը հրաշալի բան է, սակայն դու ստիպված ես մաքրել նրանց հետևից, կերակրել նրանց, իսկ հետո նրանք մահանում են, ու դու ցավ ես ապրում։ Մելբուրնի համալսարանի կենդանիների բարեկեցության հետազոտությունների պրոֆեսոր Ժան-Լուպ Ռոլթը նշել է, որ արդեն իսկ բավականին շատ արտոնագրեր կան ռոբոտ-տնային կենդանիների արտադրման համար, և դրանք կարող են մեծ տարածում ունենալ արդեն մինչև 2025թ․։

Ռոլթը նշել է, որ հաջորդ 10-15 տարիների ընթացքում մասնագետները կաշխատեն արհեստական ինտելեկտի ու ռոբոտիկայի մի շարք ուղղությունենրի վրա՝ կենդանի-ռոբոտներ ստեղծելու նպատակով, որոնց հետ մարդիկ կարող են հաղորդակցվել։ Նա կարծում է, որ աշխարհի գերբնակեցմանը զուգընթաց մինչև 2050թ․-ը միայն չափազանց հարուստ մարդիկ կարող են իրենց թույլ տալ իրական կենդանիներ պահել։ 

 5   Արհեստական ինտելեկտը կարող է ինքնավերականգնվել

selfrepairbot

Այս տարի գիտական հետազոտական աշխատանք էր հրապարակվել ռոբոտի մասին, որը կարողացել է ինքնավերականգնվել նույնիսկ իր վեց վերջույթներից երկուսը կորցնելուց հետո։ Ռոբոտը չգիտի, թե ինչն է ջարդված, սակայն այն նկատում է, որ իր արտադրողականությունը նվազել է։ Այնուհետև «փորձարկումների ու սխալների» հիման վրա ստեղծված ալգորիթմի միջոցով այն գտնում է սխալն ու ինքնավերականգնվում։ Հետազոտողները, ովքեր նախագծել են ռոբոտը, նշել են, որ ինքնավերականգնմանը զուգընթաց այն նորացնում է տվյալների բազան այն տեղեկատվությամբ, որն արդյունավետորեն չի աշխատում «իմիտացիոն մանկություն» փուլում։

Այս փուլը մի քանի րոպե է տևում, որի ընթացքում ռոբոտը 13,000 հնարավոր շարժումներ է կատարում։ Այս շարժումներն ընտրվում են ներդրված միլիոնավոր շարժումներից։ Այս տեսակ արհեստական ինտելեկտի գործածությունն էականորեն անսահման է. այն կարող է այդ թվում փնտրման ու փրկարարական աշխատանքներ, ինչպես նաև տիեզերական հետազոտություններ կատարել։

 4  Ռոմանտիկ հարաբերություններ արհեստական ինտելեկտի հետ

HER

Հարց է առաջանում. եթե արհեստական ինտելեկտը գրեթե կամ ամբողջովին հնարավոր չէ տարբերել մարդկանցից, արդյո՞ք մարդիկ կկարողանան ֆիզիկական ու էմոցիոնալ հարաբերություն ունենալ արհեստական ինտելեկտ ունեցող արարածների հետ։ Նիդերլանդների Մաաստրիչ համալսարանի պրոֆեսոր Դեյվիդ Լևին հետաքրքիր կանխատեսում ունի այն մասին, որ ռոբոտների  հետ սեռական կապը կարող է տարածված երևույթ դառնալ։ Սկզբում դա տարօրինակ կթվա ու ընդունված չի լինի, սակայն ժամանակի ընթացքում լրատվամիջոցներում կսկսեն հոդվածներ տպագրվել, ու դրանք կգրավեն մարդկանց ուշադրությունը, որի արդյունքում աստիճանաբար այն սովորական երևույթ կդառնա։ Ավելին. Լևին հավատացած է, որ մինչև 2050թ․-ը կօրինականացվեն ռոբոտների և մարդկանց ամուսնությունները։ Իհարկե հնարավոր է, որ Լևին արզապես «Her» ֆիլմի մեծ երկրպագու է։

 3  Արհեստական ինտելեկտը կարող է սովորել

learning

Ասում են, թե համակարգիչները խելացի են միայն այնքանով, որքանով դրանց տերն օգտագործում է այն։ Այնուամենայնիվ, արհեստական ինտելեկտի զարգացման հետ մեկտեղ համակարգիչները սկսել են «ինքնակրթվել»։ Օրինակ՝ Google-ը արհեստական ինտելեկտ է ստեղծել, որ ինքնուրույն սովորել է «Atari» 2600 խաղեր խաղալ, այնուհետև հաղթել աշխարհի լավագույն խաղացողներին։ Մեկ այլ ինքնակրթվող արհեստական ինտելեկտ են ստեղծել ԱՄՆ ռազմական ուժերը, որը սովորել է ինքնուրույն ուտելիք պատրաստել՝ YouTube-յան տեսանյութեր դիտելով։ Ռոբոտը կարողացել է սովորել «վիզուալ ճանաչման ու փորձարկման ու սխալի» ալգորիթմի միջոցով։ Չնայած ռազմական ուժերին՝ շեֆ-խոհարար ռոբոտները դժվար թե անհրաժեշտ լինեն, այնուամենայնիվ, դրանք հրաշալի օրինակ են այն բանի, թե ինչի է ընդունակ արհեստական ինտելեկտը։

 2  Արհեստական ինտելեկտը կարող է ավելի խելացի դառնալ, քան մարդիկ

3po

Արհեստական ինտելեկտի՝ սովորելու ունակությամբ համակարգիչները բավականին խելացի են դառնում։ 2013թ․-ի դրությամբ արհեստական ինտելեկտը 4 տարեկան երեխայի ինտելեկտ ուներ, բայց դրանից հետո մեծ առաջընթաց է տեղի ունեցել։ 2014թ․-ին սուպերհամակարգիչը բարդ մաթեմատիկական խնդիր լուծեց, որը հայտնի է որպես «Erdos»։ Զարմանալին այն է, որ դրա լուծումը ստուգելը մարդիկ նույնիսկ չեն կարող, որովհետև հավասարումը չափազանց երկար է. ֆայլը 13 գեգաբայթ է: Համեմատության համար նշենք, որ Վիկիպեդիան 10 գեգաբայթ է։

Աշխարհահռչակ ֆուտուրիստ Ռեյ Կուրզուելի համաձայն՝ մինչև 2029թ․-ը արհեստական ինտելեկտը հասուն մարդու ինտելեկտին հավասար ինտելեկտ կունենա։ Դրանից այն կողմ ամեն ինչ հնարավոր է։ Կուրզուելը նույնիսկ հավատացած է, որ ապագայում արհեստական ինտելեկտը կարող է ներդրվել մարդու մեջ։

 1  Արհեստական ինտելեկտի ապոկալիպսիս

terminator

Անկասկած, արհեստական ինտելեկտը հեշտացնում ու բարելավում է մեր կյանքը։ Այն ավելի ապահով կդարձնի ճանապարհները, կօգնի բժշկության, սպասարկման և բազմաթիվ այլ ոլորտներում։ Ինչևէ, այն նաև մեծ սպառնալիք  է ներկայացնում իրենից, և սա ամենևին գիտագեղարվեստական գրքերի ու ֆիլմերի սցենար չէ։ Հայտնի գիտնականներ ու տեխնոլոգներ, ինչպիսիք են Ստիվեն Հոքինգը, Բիլ Գեյցը և Էլոն Մասկը, հավատացած են, որ արհեստական ինտելեկտն իրական է և վտանգավոր սպառնալիք մարդկության համար։

Այն այնքան վտանգավոր է, որ Միչիգանի տեխնոլոգիաների համալսարանի պրոֆեսոր Մաքդ Տեգմարկն այն համեմատել է միջուկային զենքերի զարգացման հետ ու նշել, որ մենք դա միայն մեկ անգամ կարող ենք անել։ Իրականում նույնիսկ աշխատանքներ են տարվել արհեստական ինտելեկտի զարգացումը դանդաղեցնելու և զսպելու  համար։ Զսպելը կարևոր է, քանի որ եթե մենք կորցնենք կառավարումը, ապա այլևս հետ վերադարձնելը կարող է հնարավոր չլինել։ Եթե արհեստական ինտելեկտը մարդկանց որպես «վիրուս» ընկալի, այն կարող է վերացնել մարդկությունը՝ ինքնագոյատևման նպատակով։ Այն կամ կլուծի մեր բոլոր խնդիրները, և/կամ կոչնչացնի մեզ ամբողջությամբ։ Այլ կերպ ասած՝ Տերմինատորն ու Մատրիցան այնքան էլ անիրական չեն, որքան մենք կարծում ենք։

CashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram''