Վերածնունդ» մրցույթ-փառատոնի մրցանակակիրների համար կազմակերպվել է միջազգային ստեղծագործական ճամբար
Society«Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնի կազմկոմիտեն կազմակերպել է մրցանակակիրների միջազգային ստեղծագործական ճամբար, որին կմասնակցի շուրջ 60 երեխա՝ Հայաստանից, Ռուսաստանից եւ Ղազախստանից: Ստեղծագործական ճամբարը կգործի Շիրակի մարզի «Մանուշակ» ճամբարի բազայի վրա« որտեղ ստեղծագործող երեխաների համար ստեղծված են հանգստի եւ ստեղծագործելու բոլոր պայմանները: Ճամբարի առաջին հերթը մեկնարկեց օգոստոսի 17-ին:
Հանգստի առաջինը մեկնելու հնարավորություն ունեցան «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնի 20 մրցանակակիրներ: Ողջունելով ճամբար մեկնող երեխաների առաջին խմբին և նրանց հաճելի ամառային հանգիստ մաղթելով՝ փառատոնի նախաձեռնության հեղինակ, Երևանի պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի ղեկավար Կարինե Ավդալյանը տեղեկացրեց, որ հանգստի 10 օրերը հագեցած կլինեն ակտիվ խաղերով« Շիրակի մարզում արշավներով« էքսկուրսիաներով, բացի այդ, ԵՊԿ-ի Գյումրու մասնաճյուղի առաջատար դասախոսների կողմից կանցկացվեն վարպետության դասե ր եւ սեմինարներ: Ճամբարում երեխաները կպատրաստվեն նաեւ իրենց առաջիկա համերգային շրջագայություններին: Նշված միջոցառումները տեղի են ունենում ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի հովանավորությամբ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց փառատոնի մամուլի պատասխանատու Աննման Մինասյանը, փառատոնի անկանկալները դեռ ավարտված չեն: «Երաժիշտ-կատարողների «Վերածնունդ» միջազգային փառատոնը շարունակվում է: Փառատոնի շրջանակներում մինչեւ տարեվերջ նախատեսվում են համերգային շրջագայություններ արտերկրում« վարպետության դասեր անվանի երաժիշտների կողմից, «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնի հաղթողների համերգները աշխարհի տարբեր բեմերում: 2015թ-ի մայիսի 19-23-ը տեղի ունեցավ «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնի հաղթողների համերգային շրջագայությունը Ռուսաստանի Դաշնության հերոս քաղաք Մոսկվայում եւ մարտական փառքի քաղաք Տվերում, որոնց ժամանակ հայ պատանի երաժիշտները իրենց ռուս հասակակիցների հետ հանդես եկան Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված համերգներով: Կայացա ն նաեւ ջերմ եւ սրտառուչ հանդիպումներ տեղի հայկական համայնքների հետ: Մինչեւ տարեվերջ նմանօրինակ համերգային շրջագայություններ են տեղի ունենալու Ավստրիայում (սեպտեմբեր)« Իտալիայում (հոկտեմբեր), ԱՄՆ-ում (դեկտեմբեր)»,-հավելեց Աննա Մինասյանը:
2015թ. ապրիլի 10-23-ը Հայաստանի Հանրապետության Գյումրի քաղաքում կայացավ երաժիշտ-կատարողների «Վերածնունդ» միջազգային VII մրցույթ-փառատոնը` նվիրված Հայոց Մեծ եղեռնի տարելիցին եւ Հայրենական Մեծ պատերազմում ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի 70-ամյակին: Փառատոնի կազմակերպիչներն են Մարդկային ռեսուրսների զարգացման «Փյունիկ» համահայկական հիմնադրամը (նախագահ` Գաբրիել Ջամբարջի« հոգաբարձուների խորհրդի նախագահ` Լեւոն Սարգսյան)« Երեւանի պետական կ ոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղը: Երաժիշտ-կատարողների «Վերածնունդ» մի ջազգային մրցույթ-փառատոնի մրցույթները 14 երաժշտական անվակարգերում եւ 5 տարիքային խմբերով անցկացվեցին 2015թ-ի ապրիլին: VII մրցույթ-փառատոնին մասնակցեցին 36 երկրներից շուրջ 3000 երաժիշտ-կատարողներ: Մասնագիտական հանձնաժողովների (ժյուրիների) կազմում ընդգրկված էին 85 արվեստի ճանաչված գործիչներ աշխարհի 20 երկրներից: Իրենց անվանակարգերում 11 բացարձակ հաղթողների շնորհվեց Մեծ մրցանակ: 566 մասնակիցներ արժանացան I« II« III կարգի դափնեկրի կոչման: 333 մասնակիցների շնորհվեցին տարբեր խրախուսական մրցանակներ եւ դիպլոմներ:
Արմենուհի Մխոյան