Սևանի հոգեբուժական հիվանդանոցի տնօրենը պարգևատրվել է ոսկե մեդալով
Society««1.500.000+1» Հայրենիք-սփյուռք մշակութային կամուրջ» համահայկական հասարակական կազմակերպության խորհրդի որոշմամբ` ՀՀ ԱՆ Սևանի հոգեբուժական հիվանդանոցի տնօրեն Գագիկ Կարապետյանը պարգևատրվել է «Ավետիս Ահարոնյան» ոսկե մեդալով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, Կարա պետյանը արժանացել է նաև կազմակերպության պատվավոր անդամի պատվոգրին:
Շնորհավորելով պարգևի առթիվ` ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը նշել է, որ հոգեբուժական ծառայությունը մշտապես նախարարության և կառավարության ուշադրության կենտրոնում է: Նա կարևորել է ոլորտում աշխատանքների արդյունավետության բարձրացումը, ինչպես նաև հասարակական կառույցների հետ ակտիվ համագործակցությունը:
Սևանի հոգեբուժական հիվանդանոցի տնօրենը, շնորհակալություն հայտնելով պարգևի համար, հավաստիացրել է, որ կառույցը շարունակելու է հիվանդների բուժման և խնամքի որակի բարձրացմանն ուղղված աշխատանքների բարելավումը: