Հայաստանի և Չինաստանի վարչապետները կքննարկեն հայ-իրանական երկաթգծի կառուցման հարցը
EconomicsՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը Չինաստանի վարչապետի հետ առաջիկայում կքննարկի Իրան-Հայաստան երկաթգծի կառուցման գործում Չինաստանի ներգրավվածության հարցը:
Այս մասին «Բազե» ամենամյա հավաքի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ նշեց վարչապետ Հովիկ Աբրահմյանը:
«Սեպտեմբերին կայանալու է իմ այցը Չինաստան, որի ընթացքում էլ Չինաստանի վարչապետի հետ քննարկելու ենք այդ հարցը: Երկու երկրների նախագահների միջև վերջին հանդիպման ժամանակ ձեռք է բերվել քաղաքական պայմանավորվածություն: Այժմ պետք է տնտեսական առումով համաձայնության գանք Չինաստանաի վարչապատի հետ` երկաթգծի հետ կապված որոշ խնդիրների լուծման հարցում»,- հայտնեց Հովիկ Աբրահմյանը:
Նրա խոսքով` հայ-իրանական երկաթգիծը մեծ նշանակություն կունենա մեր երկրի համար, որը ճանապարհ կբացի դեպի ասիական շուկա, կնպաստի ենթակառուցվածքների զարգացմանը:«Դա նաև մեծ հնարավորություն կտա լուծել Հայաստանից ապրանքների արտահանման խնդիրները»,-նշեց վարչապետը: