Հայաստանը եւ Վրաստանը կընդլայնեն համագործակցությունն ագրոոլորտում
SocietyՎրաստանի եւ Հայաստանի գյուղատնտեսության նախարարների՝ օգոստոսի 18-ին Թբիլիսիում կայանալիք հանդիպման ժամանակ կքննարկվեն վրաց-հայկական համագործակցության ընդլայնման հեռանկարները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Վրաստանի գյուղատնտեսական գերատեսչությունը:
Հայաստանի գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի աշխատանքային այցը՝ Վրաստանի նրա պաշտոնակից Օթար Դանելիայի հրավերով տեղի Է ունենում օգոստոսի 16 – 19-ը:
Վրաստանի եւ Հայաստանի գյուղատնտեսության նախարարությունների ղեկավարները Քոբուլեթի (Աջարիա) մունիցիպալիտետում դիտել են մրգատու տնկիների եւ վազերի ցուցադրական-կոլեկցիոն տնտեսությունը, լոլիկի եւ ելակի բուծման ջերմոցային ցուցադրական տնտեսությունները, որոնք հանդերձված են արդի տեխնոլոգիաներով, ծանոթացել են ագրոսպասարկման կենտրոնի ընթացիկ եւ իրականացված ծրագրերին:
Նախարարները նաեւ դիտել են թառափների բուծման «Իխտիոս» փակ տիպի ձեռնարկությունը, որը 3 հազար քառակուսի մետր տարածք Է զբաղեցնում: Այցի շրջանակներում Սերգո Կարապետյանը կլինի Կախեթի տարածաշրջանում, որտեղ կծանոթանա «Մեխանիզատոր» սպասարկման կենտրոնի աշխատանքին, «Քվարլիս բագա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության անասնապահական ֆերմայում եւ «Կինձմարաուլի մառան» գինու արտադրության ձեռնարկությունում: