Yerevan, 07.February.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Հողմիկում պեղումները հեթանոսական Հայաստանի սովորույթների մասին նորանոր գաղտնիքներ են բացահայտում

Society

Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանի Հողմիկ գյուղի տարածքը շարունակում է գրավել ինչպես  հայ, այնպես էլ այլազգի հնագետներին: Նախկինում Իլլի, Իլլի Ղարաքիլիսա, Իլլու անվանումներն կրած գյուղը, որը Հողմիկ է վերանվանվել 1978 թ-ին, շարունակում է հնագիտական արշավախմբերի համար հարուստ տարածք մնալ: Գյուղից քիչ հեռու՝ հարավարևմտյան ծայրամասում, հայտնաբերվել է հելլենիստական ժամանակաշրջանի մեծ բնակավայրի մի հատված: Հողմիկի համալիրը կառուցվել է Արտաշես Բ (մ.թ.ա. 30–մ.թ.ա. 20) թագավորի օրոք: Տարածքում հնագիտական պեղումներ իրականացվել են դեռ խորհրդային տարիներին՝  1987 թվականին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի հնագիտության ինստիտուտի արշավախումբը՝  Հայկ Հակոբյանի գլխավորությամբ, ժամանել է  Հողմիկ գյուղ Կապսի ջրամբարի շինարարությունից առաջ տեղանքն ուսումնասիրելու համար՝ չիմանալով տարածքի հնագիտական արժեքի մասին: Ուսումնասիրության ընթացում պատահաբար հայտնաբերվել է  հեթանոսական համալիրը։ 1987թ-ից մինչև 1993թ. համալիրի տարածքում կատարվել են պեղումներ« սակայն ֆինանսական միջոցների բացակայության պատճառով արշավախումբն իր աշխատանքները շարունակելու հնարավորություն ստացավ միայն 13 տարի անց՝ 2006 թվականին: 2004 թվականին արշավախումբը Հողմիկում նաև բացահայտել է միջնադարյան մի ճանապարհ« որը տանում է դեպի լեռները, իսկ Հողմիկի հարևան Ջրաձոր գյուղում բացահայտվել է 8 մետր լայնությամբ և երկարությամբ միջնադարյան մի շինություն, որը նստած է անտիկ դամբարանների վրա, իսկ անտիկ դամբար աններն էլ մխրճված են բրոնզեդարյա բնակավայրի մեջ:

2014 թվականին արշավախմբին հաջողվել է հայտնաբերել Անահիտ աստվածուհու տաճարը։ Հողմիկի համալիրը« ինչպես նաև բազմաթիվ այլ հեթանոսական համալիրներ, ընդգրկում է մի շարք տաճարներ՝ գլխավոր աստվածների կոթողները։ Հողմիկում եղել են գտել հայ հեթանոսական բոլոր գլխավոր աստվածների տաճարները' Արամազդ, Վահագն, Անահիտ, Աստղիկ, Միհր, Նանե և այլն։

 Այս տարի արշավախումբը նպատակ ունի անցած տարիների կատարած հետազոտությունները մեկտեղել, չափագրել ու վերջում ամփոփոփել Հողմիկի մասին պատմող գիտական աշխատության մեջ: Աշխատության առաջին հատորի մեջ կընդգրկվեն Հողմիկի տարածքում նախորդ տարիներին արված պեղումների հատակագծերը, մանրամասն գծանկարներ և այլն:

Արշավախմբի տարբեր տարիների պեղումների հավաքածուն բավական մեծ է՝ կուռքեր, բագիններ, զոհասեղաններ, ոսկորներ և այլն. այն, ինչը հստակ պատկերացում է տալիս հեթանոսական դարաշրջանի սովորույթների մասին: Տարածքը բաժանված է  մասերի, ինչպես հնագետներն են ասում` սենյակներ, որոնք ունեն իրենց զոհասեղանները, որտեղ  կատարվել են թաղման կամ զոհաբերության ծեսեր: Տարածքում կա դամբարանադաշտ, ինչպես նաև ներքին գերեզմանոցներ՝ տաճարում ծառայողների համար:

Ի դեպ, ինչպես ցույց են տալիս ուսումնասիրությունները, հեթանոսական Հայաստանում կատարվել է դիամասնատում, ինչպես կենդանիների, այնպես էլ մարդկանց: Նմանտիպ դիամասնատման հնագետները հանդիպել են նաև Հողմիկի մանկական դամբարանում: «Այստեղ հայտանբերվել են մանկան տարբեր մասեր, ինչը խոսում է այն մասին, որ իրականացվել է դիամասնատման ծես. մահվանից հետո մարմինը բաժանում էին մասերի, որովհետև այդ մարդիկ կարծում էին, որ այն ինչը բաժանվում է, միտում ունի մի օր միանալու»,- «Արմենպրես»-ին պատմեց Հայկ Հակոբյանը:

Հակոբյանի խոսքով` այն, որ հեթանոսական Հայաստանից մեզ են փոխանցվել շատ ծեսեր, դա արդեն անժխտելի է, իսկ դրա վառ ապացույցը կենդանիների զոհաբերությունն է:

Այս տարի հայ հնագետներին միացել են նաև  ռուս երիտասարդ հնագետները՝ Սանկտ Պետերբուրգի դասական գիմնազիայի խումբը: Համեմատելով օրինակ Ղրիմում նույն թվագրության հնավայրերի հետ` գիմազիայի դասախոս, հնագետ Վերա Գեվտերը,  հայկական հնավայրում  ճարտարապետությունից բացի նաև կենսապայմանների տարբերություն է տեսնում` Հողմիկում գտած հարուստ պատմական ժառանգությունը նաև խոսում  է այն մասին, որ հայերն համեմատաբար  ավելի քաղաքակիրթ են եղել:

Արմենուհի Մխոյան

On the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live