Հալեպի հայկական ծերանոցում Վերափոխման տոնի առիթով միջոցառում է կազմակերպվել
SocietyՀալեպի հայկական ծերանոցի անդամների համար Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնի առիթով ճաշկերույթ է կազմակերպվել «Լինա թուրզ» հաստատության տնօրեն Ալեքսան Տոնիկյանի բարերարությամբ: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ «Բերիո լուրեր» ֆեյսբուքյան էջից:
Ճաշկերույթին մասնակցել է նաև Ալեքսան Տոնիկյանը և հայ ծերանոցի տնօրեն Ավո Գաթրջյանը: Հայ ծերերը բավական ուրախ ժամեր են անցկացրել կազմակերպված փոքր միջոցառման ընթացքում, որին նաև մասնակցել է երգիչ Յուսեֆ Ահմարը:
Հայկական ծերանոցի տնօրեն Ավո Գաթրջյանը ծերանոցի մեծ ընտանիքի անունից խորին շնորհակալություն է հայտնել «Լինա թուրզ» հաստատության տնօրեն Ալեքսան Տոնիկյանին` նյութական ու բարոյական օժանդակությամբ ծերանոցին նեցուկ կանգնելու և ծերերին ուրախացնելու համար: