«Կանեփ-կակաչ-2015»-ի շրջանակում ոչնչացվել է 1328,6 կգ վայրի կանեփ
Society«Կանեփ-կակաչ-2015» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման անցկացման ընթացքում` օգոստոսի 17-ին, հանրապետության տարածքում հայտնաբերվել և այրման միջոցով ոչնչացվել է 1328,6 կգ վայրի աճած կանեփի կանաչ զանգված: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, տնամերձ 5 հողամասերից հայտնաբերվել է ապօրինի աճեցված 107 կգ կանեփի բույս: Բացի վերոգրյալը, ստացված օպերատիվ տեղեկությունների իրացման արդյունքում ապօրինի շրջանառությունից առգրավվել է 1,7 գրամ «մարիխուանա», 73,8 գրամ «դեզոմորֆին» տեսակի թմրամիջոց: