Հայաստանում հրաձգության մրցումներ են սկսվել շուրջ 100 ռուս դիպուկահարների մասնակցությամբ
SocietyՀայաստանի ռուսական ռազմակայանի շուրջ 100 դիպուկահարներ Կամխուտ բարձրլեռնային ուսումնավարժական համալիրում դիպուկազարկ հրաձգության մրցումներ են սկսել: Այդ մասին օգոստոսի 18-ին «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից:
«Մրցումների մասնակիցները պետք Է ցուցադրեն նման թիրախների խմբերի մեջ հարկավոր օբյեկտը որոշելու ունակություն, 100-ից մինչեւ 1,5 հազար մետր հեռավորություններում թիրախի խոցման ճշգրտություն, քողարկման եւ անծանոթ տեղանքով գաղտնի տեղափոխման ունակություններ: Շոգ կլիման եւ բարձրլեռնային տեղանքը մասնակիցներից պահանջում են առանձնահատուկ տոկունություն եւ հրազենի բալիստիկ ցուցանիշների հաշվառում»,- ասված Է հաղորդագրության մեջ:
Ըստ գերատեսչության տեղեկավտության՝ բացի մասնագիտական պատրաստությունից, զինվորականները կատարելագործում են ֆիզիկական պատրաստությունը, կատարում են ցատկ-ռազմերթեր, ինչպես նաեւ կատարում են մարտավարության, ինժեներական պատրաստության, տեղագրության, կապի եւ հետախուզության նոմատիվները: