«Էյր Արմենիա»-ի սեփականատիրոջը ծեծի ենթարկելու վերաբերյալ նյութերն ուղարկվել են դատախազություն
Society«Էյր Արմենիա» (Air Armenia) ավիաընկերության սեփականատեր եւ տնօրեն Արսեն Ավետիսյանին ծեծի ենթարկելու վերաբերյալ նյութերը Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազի պահանջով 2015թ. օգոստոսի 18-ին հետաքննության մարմնից ուղարկվել են դատախազություն: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից, նույն օրը նախապատրաս տված նյութերը համապատասխան հանձնարարությամբ ուղարկվել են նախաքննական մարմնին՝ ՀՀ քննչական կոմիտե՝ քր. դատ. օր.-ի 180-րդ, 181-րդ հոդվածների կարգով ընթացքը լուծելու համար: