Yerevan, 08.October.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Մտավորականներն անհանգստացած են Ծիծեռնակաբերդում զվարճանքի վայրերի և խաղատան ստեղծման ծրագրից

Մտավորականներն առավելապես անհանգստացած են Մարզահամերգային համալիրի վաճառքի արդյունքում` Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակն հավերժացնող հուշահամալիրի հարևանությամբ խաղատան ստեղծման հնարավորությունից:

«Հայնախագիծ» ինստիտուտի տնօրեն Գրիգոր Ազիզյանն ասուլիսի ժամանակ անհանգստություն հայտնեց, որ կառավարության համապատասխան որոշման շնորհիվ ժամանակին մայրաքաղաքից դուրս մղված խաղատները կրկին կարող են վերադառնալ Երևան: «Մարզահամերգային համալիրը մեր կառավարությունը չի կարող պահել: Այն պետք է սեփականաշնորհվի: Դրա համար մենք ողջունում էինք համալիրի սեփականաշնորհումը լուրջ ընկերության կողմից: Սակայն հիմա մեզ ներկայացրել են շատ հապճեպ կայացրած որոշում, որտեղ բոլորս տեսնում ենք անհասկանալի երևույթներ. մի կազմակերպություն, որը չունի անցյալ, իսկ ապագայի մասին ոչինչ չգիտենք: Այստեղ մի հարց է առաջանում, թե ո՞ւմ ենք տալիս այդ կառույցը»,- նշեց Գրիգոր Ազիզյանը, ով Մարզահամերգային համալիրի համահեղինակներից մեկն է և 1987թ. ԽՍՀՄ պետական մրցանակ է ստացել կառույցի ստեղծման համար:

Ճարտարապետը հիշեցրեց, որ Մարզահամերգային համալիրն իր տարածքում ունի 6 դահլիճ, ռեստորանային համալիրների տարածքներ, որտեղ ճիշտ կառավարման դեպքում կարելի է կազմակերպել բոլոր անհրաժեշտ ժամանցի վայրերը՝ առանց հավելյալ շինությունների ստեղծման:

Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանն ընդգծեց, որ համալիրի տարածքը պետք է անձեռնմխելի լինի: «Գործընկերների հետ  նայեցինք Մարզահամերգային համալիրի տարածքը` ներառյալ անտառային շերտը, որը պաշտպանիչ գոտի է: Այստեղ տարածք չկա, որ հյուրանոցներ ու մեծ կառույցներ կարելի լինի ստեղծել: Նախատեսվող այդ հսկայական կառույցները, որոնք բնույթով տարբեր են նրանցից, ինչ մենք ունենք, իրատեսական չեն: Մարզահամերգային համալիրի տարածքը, որն իր ֆունկցիաները պետք է պահպանի, և Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը անձե ռնմխելի են: Դրանք մնում են մեր ազգային արժեքներից մեկը»,- հավելեց ճարտարապետը:

Նա նաև մատնանշեց այն հանգամանքը, որ այսօր Ծիծեռնակաբերդի տարածքում գործում է 3-4 ռեստորան, որոնցից մեկը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հարևանությամբ է: Այս տարածքում, լանջով իջնող, սակայն ոչ անտառային տարածքի հաշվին, ճարտարապետի կարծիքով, կարելի է կառուցել հյուրանոց. բայց ոչ թե 10-հարկանի, այլ՝ 2-3:

Քանդակագործ Ֆերդինանդ Առաքելյանի դիտարկմամբ` եթե Մարզահամերգային համալիրը կառուցված լիներ այլ վայրում, միգուցե ընդունելի լիներ այն զվարճանքի կառույց դարձնելը, բայց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված կոթողի տարածքում դա անընդունելի է:

«Ինչ բան է ռեստորան, հյուրանոց, խաղաղատուն, լողավազաններ` դրանք բոլոր հաճույքի համար են: Ծիծեռնակաբերդի բլուրում հաճույք` անբարոյականություն է»,- շեշտեց քանդակագործը:

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը ևս անհարիր է համարում Ծիծեռնակաբերդի հարակից տարածքում նման կառույց ունենալը: Նա հիշեց, որ տարիներ առաջ, երբ խոսք կար այդ տարածքում փոքրիկ եկեղեցի կառուցելու մասին, հանրային ընդվզում բարձրացավ: «Նույնիսկ եկեղեցի, մատուռ կառուցելն առաջացնում էր լուրջ հանրային բողոք, քանի որ եկեղեցու տրամաբանությունն ուրիշ է, այս հուշահամալիրի տրամաբանությունն` այլ: Մենք հիմա մարմնական վայելքն ու հոգեկան ծանրագույն ապարումները ցանկանում ենք կողք կողքի ունենալ»,- ավելացրեց Հրանուշ Խառատյանը:

Երևանի ավագանու անդամ Անահիտ Բախշյանը մտահոգություն հայտնեց նշված տարածքում խաղատուն հայտնվելու հնարավորության կապակցությամբ: «Ազգային Ժողովը քննարկեց և ընդունեց օրենք. որտեղ հստակ գրված է, թե խաղատները Հայաստանի որ մասերում կարող են լինել: Երևանում դրանք կարող են լինել միայն այն դեպքում, երբ 100 մլն դոլարի ներդրում արվի այդ կառույցում: Արմեն Զավենի Գևորգյանը 100 մլն դոլարի ներդրում է խոստացել անել ամբողջ համալիրի համար, հետևաբար այդ գումարը միայն խաղատանը չի վերաբրում, ևօրենքով չթույլատրված խաղատուն է նախատես վում կառուցել»,- ասաց Անահիտ Բախշյանը:

Հայաստանի կառավարությունն օգոստոսի 13-ին հավանություն է տվել Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի օտարման որոշման նախագծին: ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նշեց, որ ՊՆ-ի հաշվեկշռում գտնվող համալիրը 30 մլն դոլարով կօտարվի «ՆՏԱԱ ԻՆՎԵՍՏՄԵՆՏ ԳՐՈՒՊ» ընկերությանը, որն առաջիկա 4 տարում համալիրում կիրականացնի ավելի քան 100 մլն դոլարի ներդրումային ծրագիր: 

 

Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team Group Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday