Փրկարարները Սևանում խեղդվող քաղաքացուն տեղափոխել են հիվանդանոց
SocietyՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունից, oգոստոսի 19-ին` ժամը 01.50-ին, տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղի ափամերձ տարածքում` հին պոմպակայանի մոտ, քաղաքացի է խեղդվում. անհրաժեշտ է ջրափրկարարների օգնությունը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունից, հատուկ ջրափրկարարական ջոկատից դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Ջրափրկարարները լճից դուրս են բերել 1984թ. ծնված Ն. Գ.-ին, ով տեղափոխվել է Սևանի ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար: