Ոստիկանությունն անցած մեկ օրում բացահայտել է մարմնական վնասվածք հասցնելու 19 դեպք
SocietyՀանրապետությունում անցած 1 օրվա ընթացքում արձանագրված ճանապարհատրանսպորտային 18 պատահարի հետևանքով 2 մարդ է զոհվել, 23-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի, օգոստոսի 18-19-ն ընկած ժամանակահատվածում հանրապետ ությունում արձանագրվել է սպանության 1 դեպք, որը բացահայտվել է: Արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 19 դեպքից բացահայտվել է 17-ը, կողոպուտի 2 դեպքից 1-ը: Բացահայտվել է գողության 3, խարդախության 6, յուրացման 2, գույքի դիտավորությամբ ոչնչացման, հարկերից խուսափելու և խուլիգանության 1-ական դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 1 դեպք: